Ջաննի Ռոդարի

Ջաննի Ռոդարին ծնվել է հոկտեմբերի 23-ին,1920թ․, հյուսիսային Իտալիայում՝ Օմեն քաղաքում։ Ջաննին ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17 տարեկան հասակում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր նվագել ջութակ։ Ֆինանսի պակասի պատճառով նա աշխատել է Ֆաշիստների տանը,դարձել ֆաշիստների կուսակցության անդամ։ 1948 թ.-ին նա կոմունիստական ամսագրի լրագրող էր և սկսեց մանկական գրքեր գրել։ 1950 թ.-ին դարձավ Հռոմում տեղակայված «Իլ Պիոներե» մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։  1953 թ. ամուսնացավ Մարիա Թերեզա Ֆերետիի հետ, 1957 թ. ծնվեց նրանց դուստրը;

1966-1969 թթ. նա ակտիվ զբաղվում էր երեխաների համար տարբեր նախագծերով, նա լայն ճանաչում ձեռք բերեց որպես 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը։ Նա արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակին։

1979 թվականից սկսեց վատանալ նրա առողջական դրությունը, և նա այլևս գրեթե չէր գրում։ Ռոդարին մահացավ 1980 թվականին Հռոմում՝ վիրահատարանում։

Ռոդարիի առավել հայտնի ստեղծագործություններից են <<Չիպոլինոյի արկածները>>,<<Ջելսոմինոն խաբեբաների աշխարհուն>>։ Նա նաև բանաստեղծությունների հեղինակ է։

Ռոդարիի ստեղծագործությունները երգիծական են և լի են երևակայության տարրերով։

Ռոդարին հայերեն

Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններից շատերը թարգանվել և տպագրվել են հայերեն

Թարգմանված վիպակներն են.

  • «Անտեսանելի Տոնինոն», 2015 թ
  • «Երկնագույն նետը», 2015 թ
  • «Հեքիաթներ հեռախոսով», 2015 թ.
  • «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում», 2014 թ.
  • «Չիպոլինոյի արկածները», 2013 թ․

Ականջների գանգատը

Գիտե՞ք արդյոք ,որ ականջները շատ նուրբ օրգաններ են։ Նրանք հոգնում են անընդհատ լսվող մեքենաների ձայներից,երեխաների գոռոցներից,շների հաչոցներից, մարդկանց գոչյուններից,մեքենաների շչակներից։ Չի կարելի ականջի տակ գոռալ, կխլանա մարդ  և ոչինչ չի լսի։ Մի անգամ ես իմ ընկերոջ հետ խաղում էի, նա ոժեղ գոռաց ականջիս տակ և ես սկսեցի քիչ-քիչ չլսել, նա ինձ ուզում էր կարևոր բան ասել, բայց ես նրան չէի լսում։։Նա սկսեց ինձ անընդհատ ուշքի բերել ,որ ես կարողանայի լսել նրան, բայց այդ գործում մենակ բժիշկը կարող էր օգնել, իսկ իմ ընկերը այդ գործում վատ էր։Ես ասացի, որ նա կանչի կամ զանգի բժշկի, բայց նա բժշկի համարը չուներ և տեղն էլ չգիտեր։ Նա փորձում էր ինձ հասկացնել, որ նա չի կարող ինձ օգնել,բայց ես չէի լսում և չէի հասկանում։վԱկանջներս սկսեցին անընդհատ բողոքել ,ես ներքուստ լսում ու զգում էի,թե նրանք ինչպես էին նեղվում ու տխրում, որ ոչինչ չեն կարողանում լսել։

Առաջադրանքներ Աչքերի գանգատը

Գտի՛ր կարմիրով նշված բառերի հոմանիշները։

գանգատվել-բողոքել

թշվառ-խեղճ

անտանելի-տհաճ,անհանդուրժելի

հայտնվել-երևալ

ապացուցել-հաստատել

մաքուր-անարատ,ջինջ,պարզ,վտիտ

ստեղծել-հայտնաբերել

էակ-մարդ,արարած

գազանանոց-կենդանաբանական այգի

հրաշալի-հոյակապ,ընտիր,աննկարագրելի

կասկած-որ մի բանի չես հավատում

Հորինի՛ր փոքրիկ պատում՝ «Ականջների գանգատը» վերնագրով։

Ջ․ Ռոդարի․ Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի: