Ջաննի Ռոդարի

Ջաննի Ռոդարին ծնվել է հոկտեմբերի 23-ին,1920թ․, հյուսիսային Իտալիայում՝ Օմեն քաղաքում։ Ջաննին ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17 տարեկան հասակում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր նվագել ջութակ։ Ֆինանսի պակասի պատճառով նա աշխատել է Ֆաշիստների տանը,դարձել ֆաշիստների կուսակցության անդամ։ 1948 թ.-ին նա կոմունիստական ամսագրի լրագրող էր և սկսեց մանկական գրքեր գրել։ 1950 թ.-ին դարձավ Հռոմում տեղակայված «Իլ Պիոներե» մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։  1953 թ. ամուսնացավ Մարիա Թերեզա Ֆերետիի հետ, 1957 թ. ծնվեց նրանց դուստրը;

1966-1969 թթ. նա ակտիվ զբաղվում էր երեխաների համար տարբեր նախագծերով, նա լայն ճանաչում ձեռք բերեց որպես 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը։ Նա արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակին։

1979 թվականից սկսեց վատանալ նրա առողջական դրությունը, և նա այլևս գրեթե չէր գրում։ Ռոդարին մահացավ 1980 թվականին Հռոմում՝ վիրահատարանում։

Ռոդարիի առավել հայտնի ստեղծագործություններից են <<Չիպոլինոյի արկածները>>,<<Ջելսոմինոն խաբեբաների աշխարհուն>>։ Նա նաև բանաստեղծությունների հեղինակ է։

Ռոդարիի ստեղծագործությունները երգիծական են և լի են երևակայության տարրերով։

Ռոդարին հայերեն

Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններից շատերը թարգանվել և տպագրվել են հայերեն

Թարգմանված վիպակներն են.

  • «Անտեսանելի Տոնինոն», 2015 թ
  • «Երկնագույն նետը», 2015 թ
  • «Հեքիաթներ հեռախոսով», 2015 թ.
  • «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում», 2014 թ.
  • «Չիպոլինոյի արկածները», 2013 թ․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *