Ծիծեռնակների մասին

Ծիծեռնակները ճնճղուկանմաննեի կարգի թռչուններ են։ Աշխարհում հայտնի է 179 տեսակի ծիծեռնակ։ Հայաստանում հանդիպում է 5 տեսակի՝ գյուղական, քաղաքային, առափնյա,ժայռային,շիկագոտի ծիծեռնակ։ Ծիծեռնակներն ապրում են Ասիայում, Եվպայում,Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիակյում։ Ծիծեռնակների կտույցը թույլ է,հիմում լայն,թևեը նեղ ու երկար,պոչը մկրատաձև է,ոտքերն ու մատները թույլ զարգացած։ Ծիծեռնակները թվող թռչուններ են, ձմռանը չվում են տաք երկրնեռ,իսկ մարտ կամ ապրիլ ամիսներին են վերադառնում։ Ծիծեռնակները սնվում են միջատներով։ Բազմանում են մայիսիվ մինև հուլիս ընկած ժամանակահատվածում։

Առաջադրանքներ ․ Հիշողություն

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։                                                          շինել-կառուցել,հափշտակել-փախցնել,
  2. Դուրս գրի՛ր կարմրացրած բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմանիշները։                                                                     շյուղ-ճյուղ, բույն-թռչնանոց,ավերակ-քարուքանդ, կպցնել-միացնել, սնուցած-կերակրած,արյունարբու-արնախում , կրկին-նորից
  3. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ գտնել համացանցից։                Ծիծեռնակները ճնճղուկանմաննեի կարգի թռչուններ են։ Աշխարհում հայտնի է 179 տեսակի ծիծեռնակ։ Հայաստանում հանդիպում է 5 տեսակի՝ գյուղական, քաղաքային, առափնյա,ժայռային,շիկագոտի ծիծեռնակ։ Ծիծեռնակներն ապրում են Ասիայում, Եվպայում,Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիակյում։ Ծիծեռնակների կտույցը թույլ է,հիմում լայն,թևեը նեղ ու երկար,պոչը մկրատաձև է,ոտքերն ու մատները թույլ զարգացած։ Ծիծեռնակները թվող թռչուններ են, ձմռանը չվում են տաք երկրնեռ,իսկ մարտ կամ ապրիլ ամիսներին են վերադառնում։ Ծիծեռնակները սնվում են միջատներով։ Բազմանում են մայիսիվ մինև հուլիս ընկած ժամանակահատվածում։
  4. Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։

Ղ. Աղայան. Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում: