Ճանապարհորդություն դեպի Արագածոտնի մարզ

Այսօր ՝ ապրիլի 29-ին, մենք ՝ դասարանով , ուղևորվեցինք դեպի Արագածոտնի մարզ; Ճանապարհը Երևանից դեպի Արագածոտնի մարզ տևեց մոտ  1 ժամ , այն Երևանից հեռու է 41 կմ-ով։ Առաջին կանգառը Հարթավան գյուղն էր, որտեղ այցելեցինք  Աստվածընկալ եկեղեցի։ Եկեղեցին կառուցվել է 4-13-րդ դարերում։

Դեպի եկեղեցի մենք ոտքով բարձրացանք։ Ճանապարհը հորդուփորդ և քարքարոտ  էր հիմնականում։ Եկեղեցին շատ հին էր, գեղեցիկ,։Մենք  զբոսնեցինք եկեղեցու շուրջը, ուսումնասիրեցինք տարածքը ։ Հետո ոտքով բարձրացանք դեպի Քասախ գետի ափը։ Այնտեղ հաց կերանք ,պառկեցինք խոտերի մեջ,հանգստացանք, հետո խաղեր խաղացինք <<Անուն գոռոցի>> <<Բադերի որսորդներ>>։ Հետո գնդակը ջուրը ընկավ ,ես արագ իջա գետի քարերի վրա ու գնդակը հանեցի ջրից ։Տարածքը մաքրեցինք աղբից ու շարունակեցինք մեր ճանապարհը։ Հասանք ՈՒշի գյուղ , ոտքով բարձրունքը հաղթահարելով  վերջապես  հասանք  Սուրբ Սարգիս եկեղեցին,որը կիսաքանդ ավերակ էր հիշեցնում։  Գեղեցիկ էր տարածքը  նաև եկեղեցին, բայց շատ ափսոփ ,որ  ավիրված էր Մի փոքր էլ այս տարածքում զբոսնեցինք, մեծ ու շատ հաճելի տպավորություններով վերադարձանք Երևան։