Ջաննի Ռոդարի

Ջաննի Ռոդարին ծնվել է հոկտեմբերի 23-ին,1920թ․, հյուսիսային Իտալիայում՝ Օմեն քաղաքում։ Ջաննին ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17 տարեկան հասակում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր նվագել ջութակ։ Ֆինանսի պակասի պատճառով նա աշխատել է Ֆաշիստների տանը,դարձել ֆաշիստների կուսակցության անդամ։ 1948 թ.-ին նա կոմունիստական ամսագրի լրագրող էր և սկսեց մանկական գրքեր գրել։ 1950 թ.-ին դարձավ Հռոմում տեղակայված «Իլ Պիոներե» մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։  1953 թ. ամուսնացավ Մարիա Թերեզա Ֆերետիի հետ, 1957 թ. ծնվեց նրանց դուստրը;

1966-1969 թթ. նա ակտիվ զբաղվում էր երեխաների համար տարբեր նախագծերով, նա լայն ճանաչում ձեռք բերեց որպես 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը։ Նա արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակին։

1979 թվականից սկսեց վատանալ նրա առողջական դրությունը, և նա այլևս գրեթե չէր գրում։ Ռոդարին մահացավ 1980 թվականին Հռոմում՝ վիրահատարանում։

Ռոդարիի առավել հայտնի ստեղծագործություններից են <<Չիպոլինոյի արկածները>>,<<Ջելսոմինոն խաբեբաների աշխարհուն>>։ Նա նաև բանաստեղծությունների հեղինակ է։

Ռոդարիի ստեղծագործությունները երգիծական են և լի են երևակայության տարրերով։

Ռոդարին հայերեն

Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններից շատերը թարգանվել և տպագրվել են հայերեն

Թարգմանված վիպակներն են.

  • «Անտեսանելի Տոնինոն», 2015 թ
  • «Երկնագույն նետը», 2015 թ
  • «Հեքիաթներ հեռախոսով», 2015 թ.
  • «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում», 2014 թ.
  • «Չիպոլինոյի արկածները», 2013 թ․

Ականջների գանգատը

Գիտե՞ք արդյոք ,որ ականջները շատ նուրբ օրգաններ են։ Նրանք հոգնում են անընդհատ լսվող մեքենաների ձայներից,երեխաների գոռոցներից,շների հաչոցներից, մարդկանց գոչյուններից,մեքենաների շչակներից։ Չի կարելի ականջի տակ գոռալ, կխլանա մարդ  և ոչինչ չի լսի։ Մի անգամ ես իմ ընկերոջ հետ խաղում էի, նա ոժեղ գոռաց ականջիս տակ և ես սկսեցի քիչ-քիչ չլսել, նա ինձ ուզում էր կարևոր բան ասել, բայց ես նրան չէի լսում։։Նա սկսեց ինձ անընդհատ ուշքի բերել ,որ ես կարողանայի լսել նրան, բայց այդ գործում մենակ բժիշկը կարող էր օգնել, իսկ իմ ընկերը այդ գործում վատ էր։Ես ասացի, որ նա կանչի կամ զանգի բժշկի, բայց նա բժշկի համարը չուներ և տեղն էլ չգիտեր։ Նա փորձում էր ինձ հասկացնել, որ նա չի կարող ինձ օգնել,բայց ես չէի լսում և չէի հասկանում։վԱկանջներս սկսեցին անընդհատ բողոքել ,ես ներքուստ լսում ու զգում էի,թե նրանք ինչպես էին նեղվում ու տխրում, որ ոչինչ չեն կարողանում լսել։

Առաջադրանքներ Աչքերի գանգատը

Գտի՛ր կարմիրով նշված բառերի հոմանիշները։

գանգատվել-բողոքել

թշվառ-խեղճ

անտանելի-տհաճ,անհանդուրժելի

հայտնվել-երևալ

ապացուցել-հաստատել

մաքուր-անարատ,ջինջ,պարզ,վտիտ

ստեղծել-հայտնաբերել

էակ-մարդ,արարած

գազանանոց-կենդանաբանական այգի

հրաշալի-հոյակապ,ընտիր,աննկարագրելի

կասկած-որ մի բանի չես հավատում

Հորինի՛ր փոքրիկ պատում՝ «Ականջների գանգատը» վերնագրով։

Ջ․ Ռոդարի․ Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:

Իտալիա ․ Միլան

Իտալիան պետություն է Եվրոպայում։ Իտալիան ազատ ցամաքային սահմաններ ունի Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի,Սլովենիայի, Սան Մարինոյի և Վատիկանի հետ։ Իտալիայի տարածքը կազմում է 301.338 կմ քառակուսի  Իտալիան քարտեզի վրա պատկերված է կոշիկի տեսքով։ Հենց այդպես էլ հաճախ այն անվանում են։ ունի  61 մլն բնակչություն։ Վերածնունդը սկսվեց Իտալիայում և սփռվեց ամբողջ Եվրոպայում։ Հենց Վերածնունդի ժամանակ էլ ծաղկեց մշակույթը Իտալիայում և հայտնի դարձան այնպիսի արվեստագետներ և գիտնականներ, ինչպիսիք են  Լեոնարդո Դա Վինչի, Գալիլեո Գալիլիեյ,Միքելանջելոն։ Հայտնի ճանափարհորդներ Մարկո Պոլոն, Քրիստափոր Կոլումբոսը ևս իտալացիներ էին։  Իտալիայի խոշոր քաղաքներից են Հռոմը,Միլանը, Նեապոլը,Պալերմոն,Ֆլորենցիան,Վենետիկը,Վերոնան,Թուրինը,Ջենովան և այլն։ Միլանը Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաքն է։Միլանը  Իտալիայի տնտեսական և ֆինանսական կենտրոնն է։Տարածքը  182 քառ. կմ է, բնակչության թիվը՝ շուրջ 1, 3 միլիոն մարդ է, Միլանը Եվրոպայի հինգերորդ խոշոր քաղաքն է։ Միլանում են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ՝ պատկերասրահներ,թանգարաններ, ակադեմիաներ և համալսարաններ։ Միլանն ընդունում է տարեկան 8 միլիոն այցելու։ Միլանում է գտնվում <<Լա Սկալա>> հայտնի օպերային թատրոնը։ Միլան քաղաքինն  է նաև աշխարհի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից երկուսը ՝Միլանը ու Ինտերը։

Ջաննի Ռոդարի. Կապույտ լուսակիրը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը մի տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, ինչպիսին Միլանի երկինքը երբեք չէր եղել:
Սպասելով, որ ինչ-որ բան կհասկանան, մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ, իսկ ամենագեր հետիոտները բղավում էին.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակներ էին անում.
-Կանաչը պաշտոնյաներից մեկը կերած կլինի քաղաքից դուրս ամառանոց կառուցելու համար:
-Կարմիրն օգտագործել են «Ջարդինի» այգիների ձկներին ներկելու համար:
-Իսկ գիտե՞ք` ինչ են անելու դեղինի հետ: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` երթևեկությունը կարգավորելու համար: Մի ուրիշ ոստիկան գտավ կառավարման վահանակը, որպեսզի ուղղի թերությունը, և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճեր: Ես նրանց ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել երկնքի համար: Եթե ինձ հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Բայց միգուցե քաջությունը չբավականացրեց»:

Մաթեմատիկա

Թվերը գրի՛ր տառերով։

45860 –քառասունհինգ հազար ութ հարյուր վաթսուն

4586 –չորս հազար հինգ հարյուր ութսունվեց

14950 –տասըչորս հազար ինը հարյուր հիսուն

1495 –հազար չորս հարյուր ինըսունհինգ

 

  1. Հաշվի՛ր արտահայտւթյան արժեքը:

30 x 40 = 1200

20 x 70 = 1400

300 x 8 = 2400

6 x 700 = 4200

2000 x 2 + 2000 : 2 – 5000 =2000

3000 x 3 – 3000 : 3 + 3000 = 5000

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա. Հովհաննեսն ունի 4 հատ 1000 դրամանոց, 3 հատ 200 դրամանոց և 5 հատ 20 դրամանոց: Ընդամենը որքա՞ն գումար ունի Հովհաննեսը:

Լուծում՝

4×1000=4000

3×200=600

5×20=100

4000+600+100=4700

Պատասխան՝4700

Բ. Մարկն ուներ 1 հատ 5000 դրամանոց, 2 հատ 500 դրամանոց և 4 հատ 50 դրամանոց: Ընդամենը որքա՞ն գումար ունի Մարկը:

Լուծում՝1×5000=5000

2×500=1000

4×50=200

5000+200+1000=6200

Պատասխան՝6200

 

Գ. Տիգրանն ունի 2 հատ 1000 դրամանոց և 5 հատ 200 դրամանոց, իսկ Լեոն՝ 1 հատ 2000 դրամանոց և  2 հատ 500 դրանամոց: Տղաների գումարները միասին որքա՞ն կլինի:

Լուծում՝2×1000=2000

2×500=1000

5×200=1000

1×2000=2000

2000+1000+2000+1000=6000

Պատասխան6000

Ծիծեռնակների մասին

Ծիծեռնակները ճնճղուկանմաննեի կարգի թռչուններ են։ Աշխարհում հայտնի է 179 տեսակի ծիծեռնակ։ Հայաստանում հանդիպում է 5 տեսակի՝ գյուղական, քաղաքային, առափնյա,ժայռային,շիկագոտի ծիծեռնակ։ Ծիծեռնակներն ապրում են Ասիայում, Եվպայում,Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիակյում։ Ծիծեռնակների կտույցը թույլ է,հիմում լայն,թևեը նեղ ու երկար,պոչը մկրատաձև է,ոտքերն ու մատները թույլ զարգացած։ Ծիծեռնակները թվող թռչուններ են, ձմռանը չվում են տաք երկրնեռ,իսկ մարտ կամ ապրիլ ամիսներին են վերադառնում։ Ծիծեռնակները սնվում են միջատներով։ Բազմանում են մայիսիվ մինև հուլիս ընկած ժամանակահատվածում։

Առաջադրանքներ ․ Հիշողություն

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։                                                          շինել-կառուցել,հափշտակել-փախցնել,
  2. Դուրս գրի՛ր կարմրացրած բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմանիշները։                                                                     շյուղ-ճյուղ, բույն-թռչնանոց,ավերակ-քարուքանդ, կպցնել-միացնել, սնուցած-կերակրած,արյունարբու-արնախում , կրկին-նորից
  3. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ գտնել համացանցից։                Ծիծեռնակները ճնճղուկանմաննեի կարգի թռչուններ են։ Աշխարհում հայտնի է 179 տեսակի ծիծեռնակ։ Հայաստանում հանդիպում է 5 տեսակի՝ գյուղական, քաղաքային, առափնյա,ժայռային,շիկագոտի ծիծեռնակ։ Ծիծեռնակներն ապրում են Ասիայում, Եվպայում,Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիակյում։ Ծիծեռնակների կտույցը թույլ է,հիմում լայն,թևեը նեղ ու երկար,պոչը մկրատաձև է,ոտքերն ու մատները թույլ զարգացած։ Ծիծեռնակները թվող թռչուններ են, ձմռանը չվում են տաք երկրնեռ,իսկ մարտ կամ ապրիլ ամիսներին են վերադառնում։ Ծիծեռնակները սնվում են միջատներով։ Բազմանում են մայիսիվ մինև հուլիս ընկած ժամանակահատվածում։
  4. Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։