Моя мама

Мою Маму зовут Анна. Я думаю у неё самое красивое имя на свете. Моя мама очень мне дорога. Моя мама меня любит, она очень ответственная, милая, добрая и красивая . Она для мена, как друг, даёт полезные советы. Мне с ней интересно․ На все вопросы у неё есть ответы․  У неё интересная профессия, она  изучала, немецкий, английский язык ,ещё социальную  работу. Мы вместе любим гулять, играть, ходить в развлекательные места . Она очень вкусно готовит, печёт. Мама очень красивая, я её люблю больше всех.

 

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե՝ թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնանվ  . էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաք շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են հեռանում։ Մնում են տան տերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց՝ մեր արհեստն արգելեց…

— Ի՞նչ ես ասում,— զարմանում է հյուրը։ — Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ՝ մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի, էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբ որ կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ով Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Հարցեր և առաջադրանքներ՝

1․ Բառարանի օգնությամբ բացատրիր Բ հատվածի մգեցված բառերը։

մունետիկ-Որևէ բան հռչակող

վզակոթ-Վզի ետևի մասը

կուժ-Կավե նեղաբերան  անոթ,աման, ջուր խմելու համար

օջախ-տուն

բարեմաղթել-բարի կամենալ

2․Վերնագրիր հատվածը բառով, բառակապակցությամբ, նախադասությամբ։

<< Թագավորի հրամանը>>

3․ Ի՞նչ կարծիք կազմեցիր թագավորի մասին։ Թագավորը նախանձ և չար էր։

4․ Հատվածը պատմիր Հասանի անունից։