Տնային աշխատանք մաթեմ 461,464,460

Խնդիր 460

Երկու տակառներից առաջինում կար 48 լ ջուր, երկրորդում՝ 30 լ։ Ինչքա՞ն ջուր պիտի վերցվի առաջին տակառից, որպեսզի երկու տակառ­ նե­րում մնա ընդամենը 60 լ ջուր։

Լուծում՝

60-30=30

48-30=18

Պատ՝․18

Խնդիր 461

Երկու տուփերի մեջ ընդամենը 150 կոճակ կար։ Երբ մի տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, իսկ մյուսի մեջ` ևս 20 կոճակ, տուփերում կոճակների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կոճակ կար տուփերից յուրաքան­չյուրում։

Լուծում՝

30+20=50

150+50=200

200:2=100

100-30=70

100-20=80

Պատ՝․ 80, 70

Խնդիր 464

Համերգին ներկա էր 938 ունկնդիր։ Նրանցից 265-ը տոմսի համար վճա­ րել էին 5000-ական դրամ, 326-ը՝ 3000-ական, իսկ մյուսները՝ 1500-ա­ կան։ Ի՞նչ գումար էր հավաքվել համերգային դահլիճի տոմսարկղում։

Լուծում՝

5000×265=1325000

326×3000=978000

326+265=581

1500×581=871500

1325000+978000+871500=3174500

Պատ՝․3174500

Մաթեմատիկա դասարանական 462, 451

 

Խնդիր 462․

Ջահի լամպերից 100-ը մեծ էին, իսկ մյուսները փոքր։

Երբ մեծ լամպերից 9-ը և փոքրերից 27-ը այրվեցին

դահլիճը լուսավորվում էր 323 լամպով։

Քանի՞ փոքր լամպ կար ջահի վրա։

Լուծում՝

100-9=91

91-27=64

323-64=259

Պատ․՝259 լամպ

Վարժ․ 451

Աստղանիշերը փոխարինե՛ք թվանշաններով այնպես, որ ստացված գրառումները ճիշտ լինեն.

ա) 6307 – 62 1=5686

բ) 37453 – 7892 =29561

գ) 1386 – 978= 428

դ) 9908 – 621= 8287

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

 

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Սեգ-մառախուղի թանձրբշերտ

պերճ-շքեղ,

փերուզ-կապույտ,

աբրեշումե-մետաքսե,

2․Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

Փայլուն- հոմանիշ պսպղան, հականիշ -խամրած

պերճ -հոմանիշ շքեղ, հականիշ- հասարակ,անշուք։

3․Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

4․Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:

փոխաբերություն

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

համեմատություն

Լճակներդ՝ լույս-փերուզ.

5․Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:

6․Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:

Արագած լեռը համարվում է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը։ Լեռնազանգվածը զբաղեցնում է 820 ք/կմ տարածք։ Այն հանգած հրաբուխ է, որի ժայթքման արդյունքում առաջացել են 4 գագաթները: Ամենաբարձրը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090 մ բարձրություն։ Բարձրությամբ երկրորդը արևմտյան գագաթն է՝ 4001 մ, որին հետևում է արևելյան գագաթը՝ 3916 մ, ապա հարավային գագաթը՝ 3879 մ:

7․Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:

8․Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր: