Զատկի տոնը իմ ընտանիքում

Զատիկը կամ Սուրբ Հարության տոնըը մեր ընտանիքի ամենասիրելի տոներից է։ Այն շարժական տոն է, ամեն տարի տարբեր օր է լինում։ Այս տարի Սուրբ Զատիկը նշվում է ապրիլի 9-ին։ Զատկից առաջ 40 օր պահքի շրջան է։ Ապրիլի 8-ին ճրագալույցն է, հայկական եկեղեցիներում պատարագ է լինում և տուն է բերվում եկեղեցուց լույս,ճրագ,մենք ևս մասնակցել ենք և ճրագ բերել մեր տուն։ Իսկ երեկոյան զատկական ընթրիքի շուրջ հավաքվել ու տոնել ենք Սուրբ Հարության տոնը։ Մայրիկս ,տատիկս պատրաստել էին զատկական ավանդական ուտեստներ՝ չամիչով փլավ, ձուկ, տապակած կանաչի, հավկիթներ ներկեցինք, զատկական խմորեղեններ մայրիկիս հետ թխեցինք։ Խաղացինք ձվակռիվ, ձուգլորոցի և այլն։ Ապրիլի 9-ին ՝ առավոտյան մեր  ընտանիքն այցելեց եկեղեցի, մասնակցեցինք տոնական պատարագի, հաղորդություն ստացանք, օրհնյություն ստացանք ու վերադարձանք տուն՝ շարունակելու տոնական օրը։ Քրիստոնայաներն այդ օրը միմյանց ողջունում են ասելով՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց, իսկ պատասխանն է ՝ օրհյնալ է հարությունը Քրիստոսի։ Սա շատ գունավոր ,ուրախ և կարևոր տոն է, որը շատ մեծ ոգևորությամբ ու սիրով տոնում ենք մեր ընտանիքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *