Սահյան

Քո ձյունագեղ բարձունքիցԱրևի հոտ է գալիս,Աղբյուրներիդ արցունքիցԱրևի հոտ է գալիս:

Փռվել է մութն անտառին,Բռնել է ձոր ու կածան,Բայց մամուռից ու սունկիցԱրևի հոտ է գալիս:

Քարանձավներն են քրտնելԱմայության սարսուռից,Բայց նրանց քիվ ու քունքիցԱրևի հոտ է գալիս:

Գիշերային իմաստունԱռասպելի մեջ քնածՔարափիդ ծերպ ու ծունկիցԱրևի հոտ է գալիս…. Հ. Սահյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *