Ահմեդի ուղտը

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

Առաջադրանքներ

1․ Դուրս գրել և բառակազմական վերլուծության ենթարկել բարդ բառերը։

2․ Բացատրել տեքստում ընգծված արտահայտությունները։

3․ Բացատրի՛ր միտքը․

«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:

4․ Բնութագրի՛ր Ահմեդին։

„Тайное становится явным”

Я услышал, как мама сказала кому-то в коридоре:
– Тайное всегда становится явным.
И когда она вошла в комнату, я спросил:
– Что это значит, мама: „Тайное становится явным?”
– А это значит, что если кто-то поступает нечестно, всё равно про это
узнают, и будет ему стыдно, и он будет наказан, – сказала мама. – Понял?
Ложись спать!
Я почистил зубы, лёг спать, но не спал, а всё время думал, как же так
получается. И я долго не спал, а когда проснулся, было утро, папа был уже
на работе, и мы с мамой были одни. Я опять почистил зубы и стал
завтракать.
Мама принесла тарелку манной каши.
– Ешь! – сказала мама. – Безо всяких разговоров!
Я сказал:
– Видеть не могу манной каши!
Но мама закричала:
– Посмотри, на кого ты стал похож! Совсем худой! Ешь. Ты должен
поправиться.
Я сказал:
– Не могу.
Тогда мама села со мной рядом, обняла меня за плечи и ласково
спросила:
– Хочешь пойдём с тобой в Кремль?
Ну ещё бы… Я не знаю ничего красивее Кремля. Там так много
интересного. Поэтому я быстро ответил маме:
– Конечно, хочу в Кремль! Даже очень!
Тогда мама улыбнулась.
– Ну вот, съешь всю кашу, и пойдём. А я посуду вымою.
И мама ушла на кухню.
А я остался один с кашей. Попробовал – ну, невозможно есть! Тогда я
подумал, что, может быть, сахару не хватает. Посыпал песку, – попробовал…
Ещё хуже стало. Тогда я взял и налил в кашу воды. Но всё равно было
невкусно. И тут я вспомнил, что у нас есть горчица. Я взял и вылил в кашу
всю баночку, а когда немного попробовал, у меня сразу глаза на лоб полезли
и остановилось дыхание. И я, наверное, потерял сознание, потому что взял
тарелку, быстро подбежал к окну и вылил кашу на улицу. Потом вернулся и
сел за стол.
В это время вошла мама. Она посмотрела на тарелку и обрадовалась.
– Ну, что за Дениска! Молодец! Всю кашу съел. Ну, вставай, одевайся,
идём на прогулку в Кремль! – И она меня поцеловала.
потерять сознание – կորցնել գիտակցությունը
глаза на лоб полезли – աչքերը ճակատը թռան
остановилось дыхание – շունչը կտրվեց

Տնային 576,577,579

576. Հաշվումները կատարե՛ք միկրոհաշվիչով.

ա) 6095 + 8127=14222

բ) 12448 + 953=13401

գ) 2662– 1771=891

դ) 37097– 28456=8641

ե) 23 x 913=20999

զ) 358 x 72=25776

է) 7448 ։ 98=  76

ը) 95232 ։ 256 =372

577. Լուծե՛ք թվաբանական խաչբառը. Անկյունագծերով

Ա. Թիվ, որից 80603 հանելու արդյունքը գրվում է միևնույն թվանշանով։

80603-0=80603

Գ. 18757‐ի բաժանվող թիվ։ Հորիզոնական

18757:1=18757

Ա. Թիվ, որի կարգերում գրված թվերը հաջորդաբար 1‐ով փոքրանում են։

9 8 7 6 5

Գ. Թիվ, որի կարգերում գրված թվերի գումարը 13 է։

9+1+1+1+1=13

Ուղղաձիգ

Ա. Ամենամեծ հնգանիշ թիվը։

99999

Բ. Թիվ, որին 1331 գումարելու արդյունքը գրվում է միևնույն թվանշանով։

1331+0=1331

579. Ունենք 137, 254, 66, 197, 1235, 11, 5, 42 թվերը։ Այդ թվերից կազմե՛ք չորսական թիվ պարունակող երկու այնպիսի խումբ, որոնցից առաջինի յուրաքանչյուր թիվ փոքր լինի երկրորդի ցանկացած թվից։

Iխումբ

5<11<42<66

IIխումբ

137<197<254<1235

Մաթեմատիկա դասարանական 582, 583, 569, 571

Խնդիր 582.

Ավազանը, որի տարողությունը 1000 լ է, սկսեցին ջուր լցնել։ Սկզբում 1 ժամում լցվում էր 110 լ։ 5 ժ հետո ջրի հոսքը թուլացավ, և ավազանի մեջ 1 ժամում սկսեց լցվել 90 լ ջուր։ Քանի՞ ժամում լցվեց ավազանը։

Լուծում՝

110×5=550

1000-550=450

450:90=5

5+5=10

Պատ․՝10 ժամ

խնդիր 583.

Խանութ են բերել 1200 կգ ձավար։ 1000 կգ ձավարը պարկերում է, իսկ մնացածը՝ արկղերի մեջ՝ յուրաքանչյուրում 10 կգ։ Ձավարով լի քանի՞ արկղ են բերել խանութ։

Լուծում՝

1200-1000=200

200։10=20

Պատ․՝20

569. Հաշվե՛ք թվային արտահայտության արժեքը.

ա)3 x (72 ։ 18) + 7 x(81 – 70) = 89

72 : 18 = 4

81 – 70 = 11

3 x 4 = 12

7 x 11 = 77

12 + 77 = 89

բ) (925 – 890) x4 – 2 x(600 ։ 15) = 60

925 – 890 = 35

600 : 15 = 40

35 x 4 = 140

2 x 40 = 80

140 – 80 = 60

գ) (379 + 621) ։ 125 + (94 – 31) x 8 = 512

379 + 621 = 1000

94 – 31 = 63

1000 : 125 = 8

63 x 8 =504

8 + 504 = 512

դ) (32 x5) x4 + (600 ։ 100) ։ 3 =

32 x 5 =160

600 : 100 = 6

160 x 4 = 640

6 : 3 = 2

640 + 2 = 642

Վարժ 571

Առաջադրանքը գրի՛ առեք թվային արտահայտության տեսքով, այնու­ հետև հաշվե՛ք նրա արժեքը.

ա) իննսուներկուսի և երեսունչորսի գումարը մեծացնել քսանով

92 + 34 = 126

126 + 20 = 146

բ) տասնութի և իննի արտադրյալը փոքրացնել տասով

18 x 9 = 162

162 – 10 = 152

գ) յոթանասունի և երեսունչորսի տարբերությունը փոքրացնել երեք անգամ

78 – 34 = 44

44 x 3 = 132

դ) քառասունչորսի և տասնմեկի քանորդը մեծացնել հարյուր երե­սուներկու անգամ։

44 : 11 = 4

4 x 132 = 544