Գործնական քերականություն/ գոյական

 

176.Գործողություն  ցույց  տվող  բառերը  (բայերը) դարաձրո՛ւո՞վ կամ  ի՞նչ  հարցին  պատասխանող,առարկա  ցույց  տվող  բառեր  (գոյականներ):

Օրինակ՝լուծել-լուծույթ,լուծում․

Սպասել-սպասավոր,սպասյակ,սպասուհի,սպասում։

Իշխել-իշխան, իշխանություն

Բժշկել-բժշկություն, բժշկուհի

Բացել-բացվածք

ուսուցանել-ուսուցիչ, ուսուցչուհի,ուսուցում

ճեղքել-ճեղքվածք,ճեղք

պահել-պահոց, պահեստ

հյուսել-հյուսվածք, հյուսք

բանել-բանվոր

գրել-գիր,գիրք,գրիչ

գործել-գործվածք

զգալ-անզգա, զգացմունք

հարցնել-հարց, հարցմունք, հարցական։

177․Ինչպիսի՞  հարցին  պատասխանող, հատկանիշ  ցույց  տվող  բառերից  (ածականներից) կազմի՛ր  գոյականներ  (ի՞նչ  հարցին  պատասխանող  բառեր)։

Օրինակ-տաք-տաքություն

Քաջ-քաջություն

Մեծ-մեծություն

Գեղեցիկ-գեղեցկություն

Հատուկ-հատկություն

Հասարակ-Հասարակություն

Հարմար-հարմարություն

Դեղին-դեղնություն

Գունատ-գունատություն

Հնչեղ-հնչեղություն

Շքեղ-շքեղություն

Պերճ-պերճություն

Խեղճ-խեղճություն

Տկար-տկարություն

178․Կետերը  փոխարինի՛ր  փակագծերում  տրված  բառից  կազմված  համապատասխան   գոյականով։

Ֆրանսիացի  Լյուդովիկոս  14-րդ  թագավորը  կենդանիների  նկատմամբ  հատուկ  վերաբերմունք ուներ։Նա  ցանկանում  էր   իր  պալատական  այգում  հետաքրքիր  գազանանոց ստեղծել։Ճարտարապետը  բոլոր  կենդանիների  վանդակները  հովհարաձև  տեղավորեց  փոքր տարածքի վրա,որ այցելուները  մի  կետից  կարողանան  տեսնել  բոլոր  կենդանիներին։Հետագայում   ուրիշներն  էլ  ընդօրինակեցին  վանդակների  այդպիսի դասավորումը։

Գոյականի տեսակները

179․Ա  և  Բ  խմբի   բառերի  տարբերությունը  գտի՛ր՝ ուշադրություն  դարձնելով  դրանց  սկզբնատառերի  գրությունը։

Ա․Հայր,տղամարդ,տղա,ուսուցիչ,վարիչ,վարչապետ,անգլիացի,պարսիկ,կին,տատ,իտալուհի,բժշկուհի,քար,վարդ,երկաթ,առյուծ,արջ։

Բ.Նաիրա,Արմեն Տիգրանյան,Տիգրան  Մեծ,Զալանկ,Մարան,Աֆրիկա,  (մայր  ցամաք),Ամերիկայի  Միացյալ  Նահանգներ  (պետություն),Սևան,Արաքս,Նիագարա (ջրվեժ)։

Ա խմբի բառերը հասարակ գոյականներ են, իսկ Բ խմբի բառերը հատուկ անուններեն։

180.Նախորդ  վարժության  մեջ  տրված  ո՞ր  գոյականներն  են  հասարակ  և  որո՞նք  հատուկ։ Պտասխանդ  պատճառաբանի՛ր։

Հատուկ գոյականները մեծատառով գրված բառերն են։

Հասարակ գոյականները փոքրատառով գրված բառերն են։

181․Բացատրի՛ր,թե-ցի  ածանցով  կազմված  բառերը  ո՞ր  դեպքում  են  մեծատառով  գրվում։

Մովսես  Խորենացին  գրի է  առել   մեր  նախնիների  մասին  պատմող  առասպելներն ու  դարերի միջով  հասցրել  մեզ։Գայլ  Վահանը  Ղազար  Փարպեցու ամենասիրելի  հերոսն  է։Առակներն  ընտրված  էին  Վարդան  Այգեկցու  «Աղվեսագրքից»։ Գրիգոր  Նարեկացու  մասին  մի  ավանդույթ  պատմում  է,թե նա  ինչպես  է  կյանք  տվել  ու  թռցրել  եփած  աղավնիներին։Անանիա  Շիրակացին  էլ  յոթերորդ  դարում է  քննել  տիեզերքը։

Եթե բառը հատուկ անուն է,որին ավելացվել է ցի վերջավորությունը,ապա այն գրվում է մեծատառով,իսկ եթե այն հասարակ անուն է ու ավելացել է ցի վերջավորությունը,ապա գրվում է փոքրատառով։

182.Բացատրի՛ր, թե ընդգծված հատուկ գոյականները ի՞նչ բառերից են առաջացել։

Մեր  բակի  ամենաուրախ  աղջիկը  Շուշանն է։

Շուշան-ծաղիկի և մարդու անուն է

Աշոտ  Երկաթի  մասին  նոր  գիրք  եմ  ուզում  կարդալ։

Երկաթ-մետաղ

Ամբողջ  պատմության  մեջ  Ձախորդ  Փանոսը  ոչ  մի  անգամ  մեղավոր  չի՞ լինում,ի՞նչ  է։

Ձախորդ-անհջողակ

Դավթի  հայրն  էր  Առյուծ  Մհերը։

Առյուծ  –կենդանի,քաջ

Փիլիսոփա  և  բանաստեղծ  Հովհաննես  Երզնկացին

աշակերտել  է   ժամանակի   համբավավոր  գիտնական  Վարդան  Արևելցուն։

Երզնկացին-Երզնկա ,տարածաշրջանի անուն

Արևելցի-արևելք

Նեղոսի  արևմտյան  ափին՝Արքաների հովտում,հին  Եգիպտոսի  ճարտարապետական  հուշարձանների  մի  ամբողջ  թանգարան  է  պահպանվել։

Արքաներ-թագավոր

183․Կետերի  փոխարեն  պահանջվող  մեծատառը  կամ  փոքրատառը գրի՛ր։

Նրա  պապը սասունցի  էր  ու  շատ  էր  պատմում  սասուցիների  մասին։

Ուզում  էր  նմանվել  Սասունցի  Դավթին։

Էպոսի  վերջին  հերոսը  Փոքր  Մհերն  է։

Գրքի  հերոսը  մի  փոքր  տղա  է։

«Սասունցի  Դավիթ»  էպոսում  հիշատակվում  է  Պղնձե  քաղաքը։

Գտածը պղնձե  մատանի  էր։

Կիրակոս  Գանձակեցու  պատմության  մեջ  հանդիպում  է  Պղնձահանք  վանքը։

Ես  վստահ  եմ,որ  Գանձասար  լեռը դեռ կարդարացնի  իր  հպարտ  անունը։

Ինչե՜ր  ասես  չկային՝ոսկե  անոթներ  ու  արձանիկներ,թանկարժեք  զարդեր․դա  մի  իսկական  .

գանձասար  էր։

184.Ա  և Բ  խմբի  բառերի  տարբերությունը  գտի՛ր և  լրացրու  տրված  նախադասությունը։

Ա․Երեխա,գրող,նավաստի,գերմանացի,խոհարարուհի,Արտակ,հայ,մարզիկ,նախագահ,նախարար։

Բ․Ծով,ձուկ,երկաթ,պայուսակ,այծ,փիղ,տուփ,խնձոր,սառույց,շուն,կատու,գրիչ,սեղան։

Ա խմբի բառերը գոյականներ են,որոնք ցույց են տալիս անձ,իսկ Բ խմբի բառերը՝ իր։

185.Նախադասությունը  լրացրու՛  տրված  հարցին  պատասխանող  գոյականներով։

(ի՞նչը) Հոգին մռմռում  էր․երևի  նեղացրել  էին։

(ո՞վ) Փոքրիկը  նվնվում  էր․երևի  նեղացրել  էին։

(ո՞վ) Տղան ցատկեց  ցանկապատից  դուրս։

 (ի՞նչը)Ցուլը  ցատկեց  ցանկապատից  դուրս։ 

 (ի՞նչը) Կատուն ճանկռել  է  տատիկի  ձեռքը։

  (ո՞վ)  Պապը ճանկռել  է տատիկի  ձեռքը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *