Образуйте множественное число

мама-мамы

сад -сады

шкаф-шкафы

стол-стол

студент -студенты

журнал-журналы

рыба -рыбы

подъезд -подъезды

фильм- фильмы

лифт – лифты

комната -комната

диван -диван

кабинет -кабинеты

класс классы

университет-университеты

ресторан -рестораны

фирма-фирмы

стадион-стадионы

нот-ноты

ваза-вазы

игра-игры

театр-театры

 

«Крошка Енот и тот, кто сидит в пруду».

Крошка Енот был маленьким, но храбрым. Однажды мама Енотиха сказала:
— Сегодня, когда зайдёт солнце, будет светлая,
звёздная ночь. Крошка Енот, можешь ли ты один
сходить к быстрому ручью и принести свежего тростника на ужин?
— Ну да, конечно, — радостно ответил Крошка
Енот.
При свете луны Крошка Енот отправился в путь.
Он был такой счастливый, такой гордый! Недалеко от
пруда он увидел Толстого Кролика.
Толстый Кролик спал. Он приоткрыл один глаз
и вскочил:
— Здравствуй, Крошка Енот!
— Здравствуй, Кролик!
— Куда ты идёшь в такую ужасную ночь?
— Почему же? Мне кажется ночь прекрасной  ! Я иду
к быстрому ручью, — сказал Крошка Енот гордо.
— А ты не боишься Его?
— Кого?
— Того, кто сидит в пруду, — сказал Кролик.
— Интересно, а кто там сидит?
— Там огромный, опасный зверь! — прошептал
Толстый Кролик.

Կոմիտաս «Անձրևն եկավ»

Անձրևն եկավ շաղալեն

Ուռ ու տերև դողալեն

Վա՛յ, լե՛, լե՛, լե՛, լե՛

Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛

Հրես եկավ իմ ախպեր,

Ալ ձին տակին խաղալեն։

Վա՛յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛

Լօ՛, լօ,՛,լօ՛, լօ՛, լօ՛,լօ՛, լօ՛, ջան․․․

Խալիչեքը փռել եմ,

Նախշուն բարձեր շարել եմ,

Թառլան ջան, քեզ՝ ուտելու

Սեր, կարագ, հազըրել եմ։

Տապկած հավի ճուտ բերեմ,

Ոչխարի մածուն բերեմ

Որ գիտենաս անուշ ջան,

Թե քեզ սրտով կսիրեմ։

Ղուշ մի՛ դառնա թևավոր

Դու խա՛ղ կանչե ձևավոր

Յարաբ կըլնի՛ էն օրը,

Որ գաս մեր տուն թագավոր։

Առասպել գամված Արտավազդի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, որը Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.

— Նա հեռանում է մեզնից, ոնց որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանում՜: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ:

Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:

— Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:

Թագակալելուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին, և միաժամանակ փոխելով բարի ու առաքինի մարդկանց անգութ ու դաժան մարդկանցով: Երկիրը ցնցվեց նոր տիրակալի անարդարություններից: Եվ մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիգրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ անիրավ Արտավազդը երկաթյա շղթաները ձեռքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:

Արդեն երկու հազար տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Քայց այն րոպեին, որ շղթաները պիտի հողին ընկնեն, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:

Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարը ու անարդարությունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով պահում աշխարհը ինքնաքանդումից:

Ձայնավորների ուղղագրությունը Է-Ե

Բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով, օրինակ` էջ, էակ, էկրան, էություն, էներգիա

Բառամիջում գրվում է է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ` լայնէկրան, էլեկտրաէներգիա, ելևէջ…

Մնացած դեպքերում լսվող է-ն գրվում է ե տառով, օրինակ` վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…

Բառասկզբում յէ արտասանելիս, գրվում է ե տառը, օրինակ՝եկեղեցի, երեխա

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է է, բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:

Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ Որևէ, ինչևէ, երբևէ, բայց որևիցե, ինչևիցե

երբևիցե:

Գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ

1․ Լրացրեք Ե կամ Է

Լայնէկրան , հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան, որևիցե, գոմեշ, վերելակ, մեջք, բազմերանգ, երբևիցե, որևէ, էջ, ամենաէժան, չէինք, էկրան, Էջմիածին, չեմ, էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, ծովեզր, հրեշ, նրբերշիկ, ամենաերկար, լայնէկրան, եգիպտացորեն, զարկերակ:

2․Լրացրեք Ե կամ Է

Աներևույթ, առէջ, ամենաէժան, գոմեշ, ինչևիցե, հնէաբան, վերելակ, երփներանգ, ենք, էի, որևէ, ես, նորեկ, մանրէ: