
Առյուծը կենդանիների արքան է,սակայն նա այդ կոչումը ստացել է ոչ թե ուժի կամ ճարպկության կամ մեծության շնորհիվ,այլ երևի թե իր կեցվածքի։ Առյուծները ուժով զիջում են վագրին, իսկ ճարպկությամբ ՝ լեոպարդին։ Արու առյուծը կշռում է ամենաշատը 230 կգ։ Առյուծի որս հիմնականում հադիսանում են անտիլոպներն ու զեբրաները, սակայն առյուծը չի հարձակվում իր զոհերի վրա,երբ կուշտ է լինում, նա կարելի է ասել մեծահոգի է և նրա զոհերը կարող են հանգիստ իր կողքը արածել ։ Նա բացահայտ է հարձակվում իր զոհի վրա,չի թաքնվում, այլ մռնչալով հարձակվում է իր արքայական կեցվածքով։