Մաթեմատիկա

Վարժ ․33

կազմի՝ր արտահայտություն  և  պարզի՝ր

ա)Որքանո՞վ  կմեծանա 34581  թիվը,եթե  նրա  գրության հինգերրորդ  կարգում  գրված  թվանշանը  փոխարինենք  8-ով։

84581-34581=5000

 

բ)Որքանո՞վ   կփոքրանա  34581 թիվը,եթե նրա գրության  երրորդ  կարգում  գրված  թվանշանը   փոխարինենք  2-ով։

34581-34281=300

 

գ) Որքանո՞վ   կփոքրանա  434581  թիվը, եթե նրա գրության  հազարավորը  փոխարինենք 0-ով։

434581-430581=4000

 

Վարժ․՝ 36

Հաշվե՜լ

ա)2184:7= 312              3215.6=19290

8540:70=122                 242.60=14520

 

Վարժ․40

Ասա՜  յուրաքանչյուր սլաքին  համապատասխան թիվը։Այդ թվերից յուրաքանչյուրի համար ասա  նրա հարևան կլոր հազարյակները։  Ո՞ր կլոր հազարյակն է այդ թվին ավելի մոտ։

6600 հարևան հազարյակներն են՝ 6000 և 7000

ավելի մոտ է 7000

8000 հարևան հազարյակներն են՝ 7000,9000

8300 հարևան հազարյակներն են՝ 8000,9000

9800 հարևան հազարյակներն են՝10000,8000

10900 հարևան հազարյակներն են`11000,10000

11800 հարևան հազարյակներն են`12000,11000

12900 հարևան հազարյակներն են`13000,12000

Վարժ 41

Ներկայացրու՜ հավասարության տեսքով

ա)120 և 90  թվերի տարբերությունը 30 է։ 120-90=30

340 և 40 թվերի գումարը 380 է։ 340+40=380

500-ը   50-ով  փոքր  է  550-ից։  550-50=500

500-ը   50-ով  մեծ է  450-ից։  50+450=500

բ)25 և   6  թվերի  արտադրյալը  150  է։ 25×6=150

350  և  50  թվերի  քանորդը  7 է։ 350:50=7

5600-ը  70 անգամ  մեծ է  80-ից։ 70×80=5600

60-ը  70  անգամ  փոքր է 4200-ից։ 4200:70=60

Առասպել լավաշի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.

— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:

Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

Տառ, հնչյուն

Հայերենն ունի 39 տառ, 36 հնչյուն։

36 հնչյուններից 6-ը ձայնավորներն են ա,է(ե) ,ը, ի,օ,(ո) ու,․իսկ 30-ը՝ բաղաձայններ բ, գ, դ, զ, թ,ժ, լ,խ,ծ, կ, հ,ձ, ղ,ճ,մ, յ, ն,շ, չ, պ,ջ, ռ, ս, վ,տ,ր,ց, փ,ք,ֆ։

Է և ե տառերը է հնչյունի նշաններն են։

Օ և ո տառերը օ հնչյունի նշաններն են։

Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել։ (ե-յէ,ո-վo)

Մեկից ավելի հնչյուն է արտահայտում նաև և տառը ( կամ էվ, կամ յէվ):

Հնչյունը լսվում և արտասանվում է, տառը գրվում է։

Տառը հնչյունի նշանն է։