Առասպել Տորք Անգեղի մասին

Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է: Տորքը ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, տախտակի նման հարթեցրել և դրանց վրա արծիվներ է քանդակել:

Մի անգամ Պոնտոս ծովի(Սև ծով) ափին Տորքը հանդիպում է թշնամու նավերի, հարձակվում, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը: Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում և նետում նավերի հետևից: Նետած ժայռերից ծովում խիստ ալեկոծություն է բարձրանում, նավերից շատերը ընկղմվում են ծովի հատակը, խորտակվում, իսկ մնացածներն էլ ջրի ալեբախումից բազում մղոններ հետ են մղվում: Երևանում՝ Նորքի երկրորդ զանգվածում, բլրի վրա 1982 թվականին տեղադրվել է Տորք Անգեղի արձանը:Նախատեսված էր արձանի մոտակայքում գտնվող ձորակը վերածել արհեստական լճի՝ ի նշան առասպելում հիշատակվող ծովի, ուր Տորքը պատրաստվում էր շպրտել հսկա ժայռաբեկորը՝ փախչող թշնամու նավերը խորտակելու համար: Սակայն արհեստական լիճը այդպես էլ չստեղծվեց:

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

 

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է երկրագնդի դեմքը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու  սարքավորումները, որոնցով մարդը կորզում է

բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

 

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, քանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Մարդը վերափոխում  է բնությունը, քանի որ  օգտվում է բնության բարիքներից,վնասում այն՝ չգիտակցելով գուցե։

  1. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

Տնտեսության մեջ  օգտագործվում  է  ՝փայտը,,ջուրը,հողը,աղը։

  1. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Կահույքը  պատրաստվել  է  փայտից, այն պատրաստողին անվանում են կահույքագործ; Շենքը,տունը ՝քարից,իսկ կառուցողը՝ շինարար։

  1. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Պետք է հոգ տանել ,խնամել բնությունը,քանի որ չլինեն ծառեր,անտառներ,չի լինի թթվածին, չենք կարող շնչել։ մեզ հաջորդող սերունդներն ավելի հիվանդ կլինեն, պետք է մաքուր պահել շրջակա աշխարհը,ծառեր տնկել շատ և անտառները չհատել։

Լրացուցիչ նյութ— մուլտֆիլմ՝ Պահպանենք Երկիր մոլորակը

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր:

Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին:

Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն:

 Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել:

Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և

արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների:

 Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև

 տիեզերական մարմիններ: Թվարկիր քո շրջապատում գտնվող բնական և 

արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից:

Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից:

Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից,

 ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված

 մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները

 (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդհեղուկ և գազային:

 Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև:

 Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան

փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր

 դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է

այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը:

Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում:

Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ:

 Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ,

աչքի համար անտեսանելի մասնիկներից:

 Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ: Continue reading

Մաթեմատիկա

Վարժ․48 ա

Արտահայտել միլիմետրերով

5 սմ=50մմ

7 մ=7000մմ

5 սմ 6մմ=56մմ

5 մ  55 սմ   6մմ=5556մմ

 

Վարժ․50

Ստուգել,   որ  բաժանումն է ճիշտ կատարված։

708։3=236(ճիշտ)     708։3=206(սխալ )

84054։6=1409(սխալ)    84054։6=14009(ճիշտ)

Խնդիր 51

ա)Աննան  մեկ   շաբաթում   ավարտեց  «Փոքրիկ  իշխանը»  գրքի  ընթերցումը։Նա  շաբաթվա  առաջին օրը կարդաց  10 էջ,իսկ  մյուս  օրերին՝9-ական   էջ։Քանի՞  էջից  է  կազմված  «Փոքրիկ  իշխանը»  գիրքը։

Լուծում՝

9×6=54

54+10=64

Պատասխան՝  64էջ

բ)Սոնան  շաբաթվա  առաջին  երեք օրում  կարդաց  օրական  12  էջ,կիրակի  օրը՝14  էջ,իսկ մնացած  օրերին՝10-ական   էջ,և  մեկ   շաբաթում ավարտեց  ընթերցել  «Հեքիաթների  ընտրանի»  գիրքը։Քանի՞  էջից է  կազմված  այդ  գիրքը։

Լուծում՝

3×12=36

10×3=30

36+30+14=80

Պատասխան՝ 80էջ

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Առակի իմաստը այն է, որ պետք է շնորակալ լինել,գնահատել ունեցածը,բավարարվել եղածով և չդժգոհել։

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

Գլխավոր հերոսն  կույր էր,անշնորհակալ , ագահ  և եսասեր էր։

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Անաղուհաց քրդի շուն։

Թող իմ փորը կուշտ ըլնի, թող ասեն անոթի շուն։