Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր:

Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին:

Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն:

 Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել:

Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և

արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների:

 Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև

 տիեզերական մարմիններ: Թվարկիր քո շրջապատում գտնվող բնական և 

արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից:

Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից:

Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից,

 ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված

 մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները

 (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդհեղուկ և գազային:

 Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև:

 Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան

փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր

 դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է

այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը:

Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում:

Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ:

 Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ,

աչքի համար անտեսանելի մասնիկներից:

 Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր:

 Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք:

Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում

այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի

 համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել,

այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում:

Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է

 ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից

 բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից:

 Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք

 ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:   Բաժակ կարելի է պատրաստել ապակուց,կավից,թղթից,պլաստմասայից,երկաթից,ճենապակուց,փայտից։
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:  մարմին-աթոռ,մարմին,մատանի,գրիչ,պատուհան,պայուսակ,բաժակ                                                                   նյութ-փայտ,ոսկի,պղինձ

3.Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազայինալյումին, երկաթոսկիգոլորշիջուրնավթթթվածին,

 արծաթփայտապակի     

 պինդ                հեղուկ                  գազային

ալյումին             ջուր                         գոլորշի

երկաթ                նավթ                       թթվածին

ոսկի

արծաթ

փայտ

ապակի

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *