Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
— Ի՞նչդ է ցավում:
— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:
Առաջադրանքներ
1․Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները․ներողամիտ եղիր-ներել կարղոցիր ,,մոտալուտ մահը – վրա հասնող մահը,մահանալու պահը, օր ու արև չտեսնել-տանջել,հանգիստ չտալ, ցավ պատճառել-ցավեցնել,նեղացնել,ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա-հարվածել,խփել, վերք հասցնել-վիրավորել, շունչը փչել-մահանալ։
2․Ինչո՞ւ կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին։ Առյուծը մեծահոգի էր, չէր ցանկանում ,որ կրիան վատաբաներ իրեն խփողին։
3․Մեկ բառով բնութագրի՛ր կրիային,առյուծին։ Կրիան վատն էր, չար էր, անխիղճ էր։Առյուծը մեծահոգի էր,բարի էր։
4․Ո՞րն է առակի իմաստը։ Առակի իմաստը այն է,որ պետք է լինել ներողամիտ,մեծահոգի։
5․Փորձի՛ր ինքդ այդպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել։