ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ

ԱՍՏՎԱԾՆԵՐ

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ 

ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին աղերսում։

ԱՍՏՂԻԿ

Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, համաժողովրդական մեծ հանդիսություններով ու արարողություններով։ Այդ տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։ Եվ պատահական չէր, որ Նանեի հարուստ տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։

ՄԻՀՐ

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։

ՏԻՐ

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում:

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։

ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ

Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։

кого, чего

Сумка-сумки  нет  чего, нет  сумки

Мышка-мышки нет  чего, нет  мышки

Собака-собаки нет  кого, нет  собаки

Стена-стены нет  чего, нет  стены

Девочка-девочки  нет  кого, нет  девочки

Мама-мамы  нет   кого, нет  мамы

Брат-братья  нет  кого, нет  брата

Ложка-ложки  нет   чего, нет  ложки

Пенал-пеналы  нет  чего, нет  ложки

Шкаф-шкафы  нет  чего, нет   шкафа

Стул-стулья  нет  чего, нет  стула

Стол-столы  нет  чего, нет   стола

сын сыновья нет  кого, нет   сына

Дым-дым  нет  чего, нет   дыма

Звезда-звёзды  нет  чего, нет  звезды

Нога-ноги  нет   чего, нет  ноги

Глаз-глаза  нет   чего, нет   глаза

Нос-носы  нет  чего, нет   носа

Класс-классы  нет  чего нет  класса

Карандаш-карандаши  нет   чего, нет   карандаша

Ручка-ручки  нет   чего, нет  ручки

Кошка-кошки  нет  кого, нет  кошки

Машина-машинки  нет  чего, нет  машины

Петух-петухи  нет  чего, нет  петуха

Маска-маски  нет  чего, нет  маски

Куртка-куртки  нет  чего, нет  куртки

Утка-утки  нет  кого, нет   утки

Телевизор-телевизоры  нет чего, нет  телевизора

 

 

 

Թեստային աշխատանք

Կամակոր  թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:
Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակներ,կարճ,թախտ,մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը:

դերձակ-հագուստ կարող

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

  1. գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ
  2. թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել
  3. կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
  4.  ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:

5.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը`

Դերձակը  հասկացավ ,որ  թագավորը  հիմար է:

6.Օգտագործելով  տրված  բառերը ̀    ( սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին) լրացրու՛  առած-ասացվածքները.

  1. Ծաղիկը   ծաղկին  նայելով  է  բացվում:
  2. Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:
  3. Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:
  4. Արջից  վախեցողը  անտառ  չի  գնա:

7. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Նա կամակոր է լինում,այդ պատճառով նման հրաման է արձակում։

 

 

Задание

Догадайся, какие буквы надо вписать, чтобы получились слова — названия животных.
морж утконос
крот носорог

Близкая деревня, сладкая малина, редкий дождь, северный ветер, липкий снег, мягкий хлеб, лёгкий
ветерок, робкий воробей.

ловок-ловкий
гладок-гладкий
резок-резкий
крепок-крепкий
гибок -гибкий

384,389,392,396

Վարժ․384

ա)45:9 =5

45:5=9

540:6=90

540:90=6

780:12=65

780:65=12

Խնդիր389

Երբ տատիկն իր ունեցած կոնֆետները հավասր քանակով բաժանեց 7  թոռնիների միջև, յուր․ թոռնիկի հասավ  15 կոնֆետ և ավելացավ ևս  5կոնֆետ։Քանի՞ կոնֆետ ուներ տատիկը։

Լուծում՝ 7×15=105,105+5=110

Պատ․110 կոնֆետ

Խնդիր 392

Եռանկյան կողմերից մեկը 82 մմ է: Մյուս երկու կողմերն իրար հավասար են և25-ով մեծ են առաջին կողմից։ Գտիր այդ  եռանկյան պարագիծը։

Լուծում`

82+25=107

P=107+107+82=296

պատ․՝296մմ

Խնդիր396

Հայկն ունի 4000  դրամ ։ Նշված առարկաներից որոն՞ք կարող է նա գնել այդ գումարով։

մկրատ-750

ժամացույց-2400

կարկին-420

հաշվիչ-600

գրիչ-3600

բլոկնոտ-1250

գլոբուս-2350

բլոկնոտ+գլոբուս -1250+2350=3600

ժամացույց+կարկին+հաշվիչ- 2400+420+600=3420

բլոկնոտ +մկրատ+հաշվիչ+կարկին1250+750+600+420=3020

և- ուղղագրությունը

Բառասկզբում լսվող և տառը գրվում է Ե, Վ տառերի միջոցով, օրինակ` եվրոպական, Եվա, Եվգենի…

Բառամիջում լսվող և-ը գրվում է Ե, Վ տառերով, եթե  նրանում վ-ով սկսվող արմատ կա, օրինակ` հոգեվիճակ- հոգե-վիճակ, Ոսկեվազ, դափնեվարդ, տարեվերջ…..

Բառամիջում և-ը գրում ենք Ե, Վ տառերով նաև այն դեպքում, եթե բառի մեջ ունենք Եվրոպա արմատը, օրինակ` արևմտաեվրոպական:

Բառամիջում լսվող և-ը գրվում է և, օրինակ` տերև, արևային, Լևոն, Սևան

 

Լրացնել բաց թողած տառերը` գրելով և կամ ե, վ
Բարև, արևային, Եվրոպական, հոգեվիճակ, թևավոր, ոսկեվարս, գինեվաճառ, երևույթ, հնդեվրոպական, Երևան, ալևոր, գերեվարել, սերկևիլ, դափնեվարդ, բարևագիր, ագեվազ, այցեվճար, տարեվերջ, կարևոր, թեթևություն, դափնեվարդ, եղրևանի, գինեվաճառ, ոսկեվաճառ, ուղեվճար, հետևորդ, հետևանք, ունևոր, ուղևոր, օթևան, հոգեվիճակ

Ավ․ Իսահակյան «Նուկիմ քաղաքի խելոքները»

Մաս 1-ին

Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մաս 2-րդ

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց:

– Դե, մի կշեռք տո°ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում  են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումարը իրար մեջ արդար բաժանեն:

Ավագ պատգամավորն ասում է.

— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:

Հաշիվը տեսնելուց հետո գնում  են թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Առաջադրանքներ

1․Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները

ափ առնել-վերցնել,ձեռքն առնել, մի կշեռք-մի կիլոգրամ, հաշիվը տեսնել-հաշվել, խելքի մոտ բան-խելացի,իմաստալից մի բան,վրա պրծնել-հարձակվել, խելքի չափը տեսնել-խելացիության չափը հասկանալ, պատգամ գնալ-ուղերձով գնալ։

2․ Համառոտ պատմի՛ր նուկիմցիների ուղևորության մասին։

Նուկիմցիները դժգոհ էին, քանի որ իրենց քաղաքում մեկ ամառ էր և երկու ձմեռ և նրանք ճամփա են ընկնում, որ գնան թագավորին բողոքեն։ Նրանք իրենց հետ ոսկի են տանում թագավորի համար։ Ճանապարհին տեսնում եմ տաքդեղ վաճառողի, գնում են այն, ուտում և բերանները վառվում է, հետո տեսնում են մի ուրիշ վաճառական որը խաղող էր վաճառում, գնում են և ուտում, համն էլ բերաններն է մնում, հետո առնում են շաքար, քաղցրն ուտում ու նորից համիից չեն կշտանում, իսկ հետո հոգնում ու ճամձին քնում, իսկ մի  ճամփորդ գալիս և նրանց ոսկիին գողանում է։

3․ Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը։

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

4․Նկարագրի՛ր դեպքեր, երբ պատգամավորները առաջին անգամ կտեսնեն ընկույզ, նարինջ։

Պատգամավորները տեսան, որ ինչ -որ կլոր ու նարնջագույն գնդակ է մի վաճառական վաճառում, հարցնում են, արդյոք համեղ է, գնում և ուտում, բայց այն թթու է լինում շատ։

Հանկարծ  պատգամավորները մի մեեծ ծառ են տեսնում, ու կանգնում տակը, այդ պահին նրանց գլխներին ինչ- որ կլոր բաներ են ընկնում, դրանցից մեկը կոտրվում է, նրանք համտեսում ու հավանում են։

5․Շարունակի՛ր հեքիաթը։

Պատգամավորները երբ վերադարձան հետ, տեսան ,որ ոչ մի ամառ էլ չկա, նրանք բարկացան, փնթփնթացին, սկսեցին մտածել կրկին թագավորի մոտ գնալու մասին, սակայն հասկացան, որ անօգուտ է ու սկսեցին հարմարվել նաև ցրտի հետ։

Պոմպեյ Հռոմեական հնագույն քաղաք

Պոմպեյն եղել է Հին Հռոմի երբեմնի ծաղկուն քաղաքներից մեկը։ Երբ 79 թվականին ժայթքեց Վեզուվի հրաբուխը, լավան մեծ արագությամբ ծածկեց քաղաքը։ Այսօր պեղված վայրը իրենից ներկայացնում է իր նմանը չունեցող Հին Հռոմի առօրյա պատկերը։ Ոչ վաղ անցյալում կատարված պեղումները ցույց տվեցին, որ մ. թ. ա. 1-ին հազարամյակում ժամանակակից Նոլա քաղաքի մոտակայքում գոյություն է ունեցել բնակավայր և մ. թ. ա. 7-րդ դարում մոտեցել է գետաբերանին[2]։ Պոմպեոսի նոր բնակավայրը հիմնադրվել է մ. թ. ա. 6-րդ դարում, օսկերի կողմից։

Քաղաքի վաղ պատմությունից քիչ տեղեկություններ են հայտնի։ Պահպանված աղբյուրները վկայում են հույների և էտրուսկների միջև բախումների մասին։ Որոշ ժամանակ Պոմպեոսը պատկանում էր կումերին քաղաքին, մ.թ.ա. VI դարի վերջերին գտնվում էր էտրուսկների տիրապետության տակ և Կապույա քաղաքի գլխավորությամբ մտնում էր քաղաքների միավորման մեջ։ Ընդ որում մ. թ. ա 525 թվականին ի պատիվ հունական աստվածների կառուցվեց դորիական տաճար։ Չինաստանում, Սիրակուզներում մ. թ. ա. 474 թվականին էտրուսկների ջախջախվելուց հետո տարածաշրջանը նորից անցավ հույների տիրապետության տակ։ Մ. թ. ա. 5-րդ դարի 20-ական թվականներին Կամպանիայի մյուս քաղաքների հետ գրավվեց սամնիթների կողմից;

Քաղաքը մասնակցել է իտալական դաշնակից քաղաքների մ. թ. ա. 90-88 թվականների ապստամբությանը, որի ընթացքում մ. թ. ա. 89 թվականին գրավվեց Սուլլայի կողմից, որից հետո սահմանափակվեց ինքնիշխանությունը և դարձրեց հռոմեական գաղութ։ Կարևոր տեղ էր զբաղեցնում «Վիա Ապպիա» (Via Appia) առևտրային ուղու վրա, որը միացնում էր Հռոմը և Հարավային Իտալիան։

Տիկիտոսի հաղորդմամբ՝ մ. թ. 59 թվականին տեղի է ունեցել դաժան մարտ Պոմպեոսի և Նուցերիոսի բնակիչների միջև։ Սկսվելով պոմպեյան արենայում գլադիատորական մրցումների ժամանակ փոխադարձ հայհոյանքներից, կոնֆլիկտը վերաճեց ծեծկռտուքի, որում հաղթանակ տարան պոմպեոսցիները, իսկ նուցերիոսցիների շարքերում շատ մարդիկ զոհվեցին կամ հաշմանդամներ դարձան։ Երկարատև հետաքննությունից հետո Սենատը մեղավորներին աքսորեց և 10 տարով արգելեց պոմպեոսում մրցումներ անցկացնել։ Ընդ որում, արդեն 62 թվականին արգելքը վերացվեց։

Վեզուվի ժայթքում

Ժայթքումը տեղի է ունեցել ամեն տարի օգոստոսի 23-ին Հին Հռոմում անցկացվող կրակի (այդ թվում նաև՝ հրաբխից ելնող) Վուլկան աստծո տոնակատարության հաջորդ օրը՝ մ.թ.79 թվականի օգոստոսի 24-ին[5]։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 10 կմ հեռավորությունից արձակված 250 °C ջերմությունը բավարար էր մարդկանց ակնթարթորեն սպանելու համար, եթե նույնիսկ նրանք պաշտպանված լինեին ծածկերի տակ։