Ֆիզիկան գիտություն է բնության մասին

Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը:

Ֆիզիկա բառը հունական բառ է, իսկ հայերեն կոչվում է բնություն։

Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան:

Ի՞նչ է բնությունը:

Ի՞նչ ես հասկանում բնության երևույթ ասելով:

բնության երևույթ ասելով ես հասկանում էմ անձրև, մառախուղ, փոթորիկ, քամի, մարախուղ։ 

Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ:

Նշված երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ սառույցը հալվում է, ծառերը ծաղկում են, լույսի ճառագայթն անդրադառնում է հայելուց, ջուրը եռում է, անձրև է տեղում, թթվածնի և ջրածնի միացումից ջուր է առաջանում:

Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները:

Ի՞նչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ:

9․ Բերե՛ք ֆիզիկական մարմինների օրինակներ, որոնք՝ 

ա. կազմված են միևնույն նյութից, 

բ. ունեն նույն անվանումը, սակայն կազմված են տարբեր նյութերից: 

Ի՞նչ է նյութը:Բերե՛ք օրինակներ:

Ի՞նչ է մատերիան:

Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը:

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը
Սնման նշանակությունը: Օրգանիզմի բջիջների կենսագործունեության ընթացքում օգտագործվում է էներգիա, որն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ժամանակ: Այդ էներգիան պարփակված է սննդամթերքում` հաց, միս, կաթ, ձու, կարագ, մրգեր, բանջարեղեն: Սննդամթերքում են գտնվում հիմնական սննդանյութերը` սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային աղերը, ջուրը, վիտամինները: Ջուրը, հանքային աղերը և վիտամինները յուրացվում են օրգանիզմի կողմից ճիշտ նույն վիճակում, ինչպիսին կան բնական պայմաններում:
Ճարպերը, սպիտակուցներն ու ածխաջրերը համարվում են բարդ օրգանական միացություններ: Դրանք խոշոր մոլեկուլներ են, ուստի անկարող են անցնել մարսողական խողովակի պատերից արյան մեջ: Այդ պատճառով նրանք ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման և ապա նոր դառնում մատչելի յուրացման համար:
Այն բոլոր գործընթացների ամբողջությունը, որոնց միջոցով սննդանյութերը ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման ու դառնում են մատչելի աղիներից արյան մեջ ներծծվելու համար, կոչվում է մարսողություն:
Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը: Սննդանյութերը կարող են լինել բուսական և կենդանական ծագման: Լիարժեք սնունդը պետք է պարունակի երկու ծագման սնունդն էլ:
Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 1520% սպիտակուցներ, 6065% ջուր, 0,6% ածխաջրեր, 19% ճարպ, 5,8% աղեր: Այդ նյութերը կատարում են տարբեր գործառույթներ և մշտապես պետք է լրացվեն ընդունած սննդանյութերի միջոցով: Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը, ձկնեղենը, ընդեղենը, ընկույզը:
Սպիտակուցներով հարուստ սննդամթերք.
v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg

 

Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները:
Ածխաջրերը պարունակվում են հատկապես բուսական ծագման սննդամթերքում (մրգեր, բանջարեղեն, մեղր և այլն) և օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր:
Ածխաջրերով հարուստ սննդամթերք.
ащш.jpg
Ճարպերն ավելի շատ պարունակվում են կարագի, ձվի, կենդանական ճարպի մեջ: Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն:
Ճարպերով հարուստ սննդամթերք.
54EC1B11-39E8-4412-8886-61FBDAF5C391.jpg
Ջրով հարուստ են մրգերն ու բանջարեղենը:
Ուշադրություն
Ջուրն ապահովում է բջիջների լարվածությունը, համարվում է շատ կենսաբանական հեղուկների հիմնական բաղադրիչ (արյուն, լորձ, թուք), մասնակցում է նյութերի լուծմանը, փոխադրմանը և այլն:
Հանքային աղերը օրգանիզմ են մտնում ջրի և սննդամթերքի միջոցով: Հանքային աղերն ապահովում են ոսկրերի, ատամների ամրությունը, մտնում են մարսողական հյութերի, արյան և հորմոնների բաղադրության մեջ:
Վիտամինները մասնակցում են նյութափոխանակությանը, ֆերմենտների առաջացման գործընթացներին: Մարդը և կենդանիները դրանք ստանում են սննդանյութերի հետ՝ պատրաստի վիճակում: Կենդանիների օրգանիզմում կարող են սինթեզվել միայն D և B վիտամիններ: Վիտամիններով հարուստ են մրգերը, բանջարեղենը, լյարդը, ձկան յուղը:
Սննդի էկոլոգիական անվտանգությունը: Մարդն առավել շատ օգտագործում է բնական սննդամթերք (սունկ, պտուղներ): Սակայն սննդամթերքի հիմնական մասը մշակվում և ստացվում է գյուղատնտեսական արտադրությունում և դրանց հանդեպ պահանջարկը հարաճուն կերպով մեծանում է: Այդ պատճառով բերքատվության բարձրացման համար անհրաժեշտություն է առաջանում հողը հարստացնել օրգանական և քիմիական պարարտանյութերով, որոնց մեծ քանակները հաճախ թողնում են վնասակար ազդեցություն:
Այսպես, օրինակ` օրգանական պարարտանյութերից գոմաղբի կիրառումը կարող է նպաստել հողում զանազան մանրէների, մակաբույծ որդերի ձվերի կուտակմանը և դառնալ հիվանդությունների վարակի աղբյուր: Պարարտացման կանոնների խախտման, վնասատու միջատների դեմ պայքարի քիմիական միջոցների չարաշահման կամ ագրոտեխնիկական միջոցառումների ոչ ճիշտ իրականացման հետևանքով սննդանյութերի մեջ կարող են հայտնվել վտանգավոր քիմիական նյութեր (նիտրատներ):363