- Ձևակերպել Գալիլեյի օրենքը:
- Ո՞ր երևույթն են անվանում ազատ անկում:
- Ինչպե՞ս կարելի է համոզվել, որ ազատ անկումը հավասարաչափ արագացող է:
- Նկարագրել Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունը հաստատող փորձերը:

- Ինչի՞ է հավասար ազատ անկման արագացումը և ինչպես է այն ուղղված:
Ազատ անկումը այն երևույթն է, երբ մարմինը ընկնում է միայն Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ՝ առանց որևէ դիմադրության։
- Գրել ազատ անկման բանաձևերը:
g=9,8 մ/վ²:
- Ո՞ր շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:
Կորագիծ շարժումը, որի դեպքում մարմնի հետագիծը շրջանագիծ է,կոչվում է շրջանագծային շարժում:Մարմինը շարժվում է հավասարաչափ, նշանակում է նրա արագության մեծությունը հաստատուն է (v–cօnst), ուստի t ժամանակում նրա անցած ճանապարհը որոշվում է S=vt բանաձևով։
- Ի՞նչ ուղղություն և մեծություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: Բերել օրինակներ:
Ինչպես կամայական կորագիծ շարժման ժամանակ, այնպես էլ շրջանագծային շարժման դեպքում մարմնի ակնթարթային արագության ուղղությունը անընդհատ փոփոխվում է: Փորձը ցույց է տալիս, որ հետագծի յուրաքանչյուր կետում արագությունն ուղղված է այդ կետում հետագծին տարված շոշափողով:Ջրափոսում ավտոմեքենայի տեղապտույտ տվող անիվից պոկված ջրի կաթիլները անիվից պոկվելու կետում թռչում են նրա եզրագծին տարված շոշափողով: Սղոցով մետաղ կտրելիս արձակվող կայծերի հետագծերն էլ են նույնը՝ պոկվելու կետում շոշափողի ուղղությամբ։
- Ի՞նչ է պտտման պարբերությունը:
Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծային հավասարաչափ շարժում կատարող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ, կոչվում է պտտման պարբերություն:
- Ի՞նչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:
Շրջանագծային հավասարաչափ շարժման պտտման հաճախություն կոչվում է կամայական ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների N թվի և պարբերության հակադարձ մեծությունը:
- Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:
n=1/T T=1/n
- Ինչպե՞ս կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն: