Երբ ես մոտ հինգ տարեկան էի, երևակայությունս անսահման էր։ Երբեմն նստում էի պատուհանի մոտ, նայում երկնքին ու մտածում՝ ինչ լավ կլիներ, եթե իմ բոլոր մտքերը գրվեին հենց օդում։ Ես կնայեի վերև ու կտեսնեի ինչպես են բառերս լողում երկնքում ինչպես մի մեծ ամպ։ Հաճախ ինձ թվում էր, որ կարող եմ քայլել իմ սեփական մտքերի վրայով, ինչպես կամուրջի վրա և այդպես հասնել այնտեղ, որտեղ ուզում եմ։
Բայց տարիներ անցան ես մեծացա։ Քիչ քիչ հասկանալով, որ մարդիկ չեն կարող իրենց մտքերը դուրս գրել օդի վրա, և երազանքի այդ կախարդանքը մնաց միայն իմ մանկության ամենափայլուն հիշողությունների մեջ։ ԵՎ այսօր էլ երբեմն հիշում եմ այդ մտքերը և ժպտում/ չէ՞ որ հենց այդ երազանքներն են պահում մեր երևակայությունը։
ԵՎ եթե նույնիսկ մեր մտքերը չեն գրվում օդում, մենք միշտ կարող ենք դրանք գրել թղթի վրա, ասել ընկերներիտ, հարազատներիտ կամ պահել մեր սրտերում։ Իսկ մանկության այն լավ տարիները միշտ հիշեցնում է ինձ, որ աշխարհը միքիչ ավելի գեղեցիկ է, երբ մենք շարունակում ենք երազել։


