Խառը թվեր

Խառը թիվը կազմված է ամբողջ մասից և կոտորակային մասից։

Խառը թիվ ստանում ենք անկանոն կոտորակից։

անկանոն կոտորակից խառը թիվ ստանալու համար պետք է համարիչը բաժանել հայտարարին։ Ամբողջ մասը կլինի մեր քանորդը, հայտարարը միշտ նույն թիվն է, իսկ համարիչը կլինի մեր բաժանումից ստացված մնացորդը։

Օրինակ՝ 3 ։ 2=1

1 ( մն )

3        13 — = 1 —2        2

Խառը թիվը (կոտորակը) անկանոն կոտորակ դարձնելու համար պետք է խառը թվի հայտարարը բազմապատկել ամբողջ մասով գումարել համարիչը և հայտարարը։

Օրինակ՝

1        2 x 1 + 1            31 — = ——————— = —2            2                     2

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ9 է՝ չեմ հավատա: