Ворона и лисица

Уж сколько раз твердили миру, Что лесть гнусна, вредна; но только все не впрок, И в сердце льстец всегда отыщет уголок. Вороне где-то бог послал кусочек сыру; На ель Ворона взгромоздясь, Позавтракать было совсем уж собралась, Да позадумалась, а сыр во рту держала. На ту беду, Лиса близёхонько бежала; Вдруг сырный дух Лису остановил: Лисица видит сыр, — Лисицу сыр пленил, Плутовка к дереву на цыпочках подходит; Вертит хвостом, с Вороны глаз не сводит И говорит так сладко, чуть дыша: «Голубушка, как хороша! Ну что за шейка, что за глазки! Рассказывать, так, право, сказки! Какие перышки! какой носок! И, верно, ангельский быть должен голосок! Спой, светик, не стыдись! Что ежели, сестрица, При красоте такой и петь ты мастерица, Ведь ты б у нас была царь-птица!» Вещуньина с похвал вскружилась голова, От радости в зобу дыханье сперло, —

И на приветливы Лисицыны слова Ворона каркнула во все воронье горло: Сыр выпал — с ним была плутовка такова.

Словарь:

твердили = говорили лесть – излишняя похвала, շողոքորթություն не впрок = зря льстец – շողոքորթող взгромоздиться = залезть близёхонько = близко плутовка = обманщица

Викторина по басне И.А. Крылова «Ворона и лисица»

Правильный ответ отметить синим цветом, поместить в блог!

1. Что послал Бог Вороне?

Дольку шоколада Половинку яблока Кусочек сыра

2. На какое дерево залезла Ворона?

На березу На ель На дуб

На сосну

3. Как устроилась Ворона на дереве?

Уселась Примостилась Взобралась Взгромоздилась

4. Что хотела делать Ворона, забравшись на ель?

Позавтракать Пообедать Поужинать Поиграть

5. Где держала Ворона сыр?

Под крылом Во рту В гнезде В лапе

6. Кто пробегал мимо в этот момент?

Заяц Волк Лиса Охотник

7. Как называют Лису в басне?

Лиса Патрикеевна Лисичка-сестричка Кумушка Плутовка

8. Что делала Лиса перед Вороной?

Водила носом Крутила головой Вертела хвостом Подмигивала глазом

9. Что Лиса просила сделать Ворону?

Станцевать Спеть Полетать

Спуститься на землю

10. Как ласково Лиса называла Ворону?

Голубушка Любушка Милушка Каркуша

Ուղղակի և անուղղակի խոսք

Ուղղակի և անուղղակի խոսք

  1. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և դրանց տարբերությունը գտի՛ր:

Ա. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ու ասաց.
– Մարա՛գ, դուռդ բա՛ց արա, քեզ հարդ եմ բերել:
Մարագը պատասխանեց.
– Դու իմ ունեցած հարդը մի՛ տանիր, քո բերածն ինձ հարկավոր չէ:
Բ. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ումարագին ասաց, որ դուռը բաց անի, որովհետև ինքը նրան հարդ է բերել: Մարագը պատասխանեց, որ քամին թող իր ունեցած հարդը չտանի, իրեն նրա բերածը հարկավոր չէ:

Ա տեքստի և Բ տեքստի տարվերությունը նրանում է, որ Ա տեքստում ուրիշի խոսքը սկսում է նոր տողից և մեատառով, իսկ Բ տեքստում

  1. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատի՛ր: Դրանք ինչո՞վ են տարբերվում (համեմատի՛ր դրանց արտահայտած մտքերը, արտահայտման ձևերը):
  2. Ա. Տղան հարցրեց.
    Ռոբոտը մեզ չի՞ գտնի: 
    Բ. Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի: 
    2. Ա. Տիգրանն ասաց.
    Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
    Բ. Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
    3. Ա. Տիգրանն ասաց.
    – Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
    Բ. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
    4. Ա. Տղան ասաց.
    Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա             սպասում են:
    Բ. Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց             ընկերները հիմա սպասում են: (Ա նախադուսությունում տղան է ասում, իսկ Բ նախադասությունում վեռնագիրը)
  3. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից ո՞րը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը՝ անուղղակի խոսք:Պատասխանդ պատճառաբանի՛ր:
  4. Տրված նախադասությունները խմբավորի՛ր՝ ըստ նրանց մեջ ընդգծված հատվածների: Ստացածդ խմբերն ինչո՞վ են տարբերվում:
  5. Լույսը վառե՞մ,– հարցրի ես:
    2. Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
    3. Լևոնը բարկացած ձայն տվեց.
    Լույսը ինչո՞ւ վառեցիր:
    4. Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա:
    5. Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
    6. Ես կարդացի և ասացի.
    Ոչինչ չեմ հասկանում:
  6. Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր է:
    8. – Գտա՜, – գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք:
  7. Ուշադրություն դարձրո՛ւ Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձի՛ր բացատրել:
  8. Ա. Ընկերս ասաց.
    – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
    Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց             ընկերս:
    Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ             պատկերասրահ ունի:
    2. Ա. – Քեռիս ասաց.
    – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից           հեռու խոսում են իրար հետ:
    Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ             հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
    Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս,            – ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
  9. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):
  10. Փոքրիկը խնդրեց.
    – …………………………:
    2. -……………….,- անհանգիստ ասաց իշխանը, -………….:
    3. – ……………………….., – բողոքեց տղան:
    4. – …………………………, – անհանգստացավ պապիկը:
    5. – ………………,- շարունակ ասում էր մարդ-մեքենան, – ……………:
  11. Ընդգծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր՝
    ա) ուրիշի ուղղակի. խոսքից առաջ,
    բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:

Օրինակ՝
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա, – ծույլին հանդիմանում էին հարևանները:
ա) Հարևանները հանդիմանում էին ծույլին.
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա:
բ) – Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, – ծույլին հանդիմանում էին հարևանները, – վե՛ր կաց, մի գո՛րծ արա:

  1. – Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը, – ցավով ասաց նավի հրամանատարը:
    2. – Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ.-        անհամբերությամբ ասաց տղան:
    3. – Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ             հետաքրքիր է, – հեռանալիս ասաց հյուրը:
  2. Երկխոսությանը շարունակի՛ր:

– Դե՛, – շշնջաց ընկերս, – սեղմի՛ր կոճակը:
– Զանգն արդեն հնչե՞լ է, – զարմացա ես, – ոչինչ չեմ լսել:

  1. Երկխոսությանը շարունակի՛ր:

– Շո՛ւտ, շո՛ւտ, բարձրացրո՛ւ, – տագնապեց նա, – հասնում է:
– Ամեն ինչ մտածված է, սիրելի՛ս,- հանգիստ շուռ եկավ մյուսը: – Հիմա կտեսնես:

  1. Գրի՛ր երկխոսություն, որը դասարանում ես լսել (կարող ես նաև հորինել):
  2. Գրի՛ր երկխոսություն, որը տանն ես լսել (կարող ես նաև հորինել):
  3. Խոսքն ըստ օրինակի փոխի՛ր. ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

Օրինակ՝
ա) Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:

Սոնան ասաց.
– Գյուղն ինձ դուրս եկավ, ես ուզում եմ էլի մնալ այստեղ:

բ) Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան ու տեսնի կախարդական նկարը:

Թզուկն ասաց.
– Ա՛յ տղա, գնա՛ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարը:

  1. Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հեծանիվը. որովհետև մարդկանց խանգարում է:
    2. Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է գնում:
    3. Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր             մատանու քարը:
    4. Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու:
    5. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն աշխարհը             տեսնելու:
    6. Արեգնազանը ներկայացավ և ասաց, որ ինքն իշխան Արմանի որդին է:
    7. Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:
  2. Ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:
  3. Նկարիչը կանչեց, որ ինքը շատ հետաքրքիր բան է գտել:
    2. Տղան մորը գգաշացրեց, որ ինքը անծանոթ մարդկանց է հրավիրել:
    3. Մայրը տղային ասաց, որ ինքն էլ է հետաքրքրվում տղայի հյուրերով:
    4. Ընկերը Լևոնին ասաց, որ ինքը բացատում դարչնագույն մարդկանց է տեսել:
    5. Լևոնն ընկերոջն ասաց, որ նա հավանաբար երազ է տեսել, ոչ թե իսկական      մարդկանց:
    6. Տղան շուրջը նայեց ու հարցրեց, թե որտե՞ղ կթաքնվեն, եթե անձրև գա:
  4. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:

Օրինակ՝
Մայրս ինձ հարցրեց.
– Որտե՞ղ ես պահել մեր կախարդական շղթան:
Մայրս ինձ հարցրեց, թե որտե՞ղ եմ պահել մեր կախարդական շղթան:

  1. Աղվեսն ագռավին խնդրեց.
    – Ագռա՜վ քույրիկ, երգի՛ր, որովհետև շատ լավ ես երգում:
    2. Արջն աղվեսին ասում էր.
    Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:
    3. Երեխաները մտահոգվեցին.
    – Ինչպե՞ս պահպանենք մեր անտառը:
    4. Պապս ասաց.
    – Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:
    5. Պապս ասաց.
    – Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:
    6. Պապս ավելացրեց.
    – Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:
  2. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:
  3. Սուրհանդակն ասաց.
    Ալեքսա՛նդր, արքան հրամայել է, որ դու տեսնես վաճառականների բերած նոր     ձին:
    2. Որդին խնդրեց.
    – Հայրի՛կ, թույլ տուր այս մի ձին ինքս վարժեցնեմ:
    3. Նայելով սլացող որդուն՝ թագավորը հրամայեց.
    – Ի՛նձ էլ ձի տվեք:
    4. – Ուսուցի՛չ, մտքի ետևից կհասնե՞մ այսպիսի ձիով, – հարցրեց Ալեքսանդրը:
    5. Արիստոտելն ասաց.
    – Ալեքսա՛նդր, որոշ փիլիսոփաներ հաստատում են, որ բազմաթիվ աշխարհներ             կան:
    6. – Այդ աշխարհներից մեկը ի՛նձ պիտի պատկանի, ուսուցի՛չ, – ասաց             Ալեքսանդրը:
  4. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի: Ընկերները ծաղրում են նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի: Մարդն ասում է, որ ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը,           չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:

  1. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում, որ եթե չքներ, ձին չէն գողանա:
Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն             արթուն կմնար:

  1. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,             տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան նկատում են:
– Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, – հարցնում են գողերը:
– Բա ի՞նչ անեմ, – միամիտ ձևանալով ասում է տանտերը, – տունս հավաքել             տանում եք, ես ինչո՞ւ մնամ:

  1. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

Մի քանի զորապետներ հավաքված գովում էին իրենց ձիերին:
Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
– Մի տարի ձիով հասա Արաքսին.ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
– Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, – մեղադրում են նրանք:
– Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, – ասում է մարդը:
– Հա՜, իշխանի ձին կարող էր, – հետ են քաշվում զորապետները:

Ուրիշի խոսքը կոչվում է ուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է բառացի, առանց փոփոխության: Ուրիշի ուղղակի խոսքը պատմողի խոսքից տրոհվում է միջակետով, գծիկով, ստորակետ-գծով:

Ուրիշի խոսքը կոչվում է անուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է ոչ թե նույնությամբ, այլ պատմողաբար: Անուղղակի խոսքը պատմողի խոսքին միանում է որ կամ թե շաղկապներով:

Ուղղակի խոսքը կարելի է վերածել անուղղակի խոսքի, իսկ անուղղակի խոսքը՝ ուղղակիի: