Ինձ համար մեր դպրոցի բոլոր ուսուցիչներն էլ բարի, ընկերասեր,սիրալիր,խելացի և հոգատար են։ Ես բոլորին շատ սիրում և հարգում եմ, բոլորի դասերն էլ յուրահատուկ և տարբերվող են։ Ես շատ բաներ եմ սովորում իրենցից,կրթվում, գիտելիքներ ստանում։ Բայց ամենից շատը ես սիրում եմ ընկեր Շամիրամին և նրա դասերը։ Նա շատ հետաքրքիր է ամեն բան բացատրում։ Նրա հետ ժամանակը շատ լավ է անցնում ,չենք հասցնում աչքներս թարթել, դասը վերջանում է,քանի որ իսկապես հետաքրքիր է դասերը հայոց պատմության։Մենք ամեն անգամ ճամփորդում ենք միասին, բացահայտում նոր վայրեր, թանգարաններ,պատմամշակութային այլ վայրեր,նաև զվարճանում, ուրախանում։ Ինձ շատ հետաքրքիր է լսել նրա դասերը, նա բարի է, համբերատար, ես շատ բաներ եմ սովորում թե իր դասերից, թե հենց իրենից։ Իր շնորհիվ ես շատ սիրեցի հայոց պատմությունն ու հայրենագիտությունը։
Daily Archives: May 17, 2023
Հայրենագիտության հաշվետվություն
Մենք հայրենագիտությունը անցնում ենք արդեն չորրորդ դասարանից։ Հինգերորդ դասարանում արդեն դժվարացավ մի փոքր, քանի որ արդեն անցնում ենք հայոց պատմությունը, իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ հայերն ունեն դարերի պատմություն, շատ բարդ,մի քիչ դժբախտ, հաղթանակած,ինչու չէ նաև պարտված ու դավաճանաված։ Բայց մեկ է հայը կա ու կլինի, Հայաստանը կանգուն կմնա միշտ, քանի հայի ոգին պայքարել գիտի և հայրենիքի հանդեպ սերը կա։ Մենք պատմում ենք թագավորների, հայերի դեմ պատերազմների, Հայաստանի նվաճումների ,պարտությունների մասին։ Ինձ համար շատ տպավորիչ էր Տիգրան Մեծի օրոք Հայաստանի հզորացումն ու բարգավաճումը։ Տիգրան Մեծի ժամանակ Հայաստանը այնքան մեծ էր, որ ասում էին Ծովից ծով Հայաստան։ Հետաքրքիր էր նաև Պարսկաստանի և Հայաստանի դարերով տևած պատերազմները։ Պարսկաստանը Հայաստանին չէր թողնում հանգիստ ,անընդհատ պատերազմներ էր անում։ Մեկ կարողանում էր հաղթել Հայաստանին, մեկ Հայաստանն էր հաղթում Պարսկաստանին։ Դարերի ընթացքում նաև կառուցվեցին շատ քաղաքներ, դրանցից էին Դվինը, Տիգրանակերտը,Արտաշատը և այլ քաղաքներ։ Հայերը ապստամբում էին պարսիկների դեմ և նրանք դուրս էին քշում մոգերին, քանդում ատրուշանները, այդ ամենից հետո պարսիկները հարձակվում են հայերի վրա և բարձրանում են դարպասների վրա աստիճաններով և բացում դարպասները և պարսիկների զորքը մտնում է մայրաքաղաք։ Ինձ համար նաև շատ հետաքրքիր էր հայերեն տառերի գյուտի մասին դասն ու Մեսրոպ Մաշտոցի վերաբերյալ տեղեկատվությունը։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, որ ունեմ հարուստ պատմությունով և անցյալով երկիր։