Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստա-
հել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատ-
կանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։
Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։
Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ, իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մենմենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։
Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, քանակը՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։
Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամա-
նակը, օրինակ՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըսօրե, օրեցօր, օր օրի և այլն։
Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբա-
յներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Ընդհանրական այլ մակբայներ՝ առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։
Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝
-բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտեր-
մորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝
ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), —
ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։
Վարժություններ
Վարժություն 1։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը և նշել տեսակը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի
-
արագորեն — ձևի մակբայ
դեպի — մակբայ չէ (նախդիր)
փայտե — մակբայ չէ (ածական)
անշուշտ — ձևի մակբայ -
ապա — ժամանակի մակբայ
մասին — մակբայ չէ (հետադրություն)
լիովին — չափ ու քանակի մակբայ
անշուշտ — ձևի մակբայ -
որտեղ — տեղի մակբայ
ամենուր — տեղի մակբայ
այստեղ — տեղի մակբայ
եթե — մակբայ չէ (շաղկապ) -
ուր — տեղի մակբայ
հապճեպ — ձևի մակբայ
մյուս, բոլոր — մակբայ չեն (որոշիչ բառեր) -
գրեթե — չափ ու քանակի մակբայ
այսպես — ձևի մակբայ
ոչինչ, ինչ-որ — մակբայ չեն -
նախօրոք — ժամանակի մակբայ
երբ, բայց, յուրաքանչյուր — մակբայ չեն -
միաձայն — ձևի մակբայ
ձայնավոր, հնչյուն, շառաչ — մակբայ չեն -
փոքր-ինչ — չափ ու քանակի մակբայ
որտեղ — տեղի մակբայ
ինչ-ինչ, ինչ — մակբայ չեն -
մասամբ — չափ ու քանակի մակբայ
բոլոր, յուրաքանչյուր, սա — մակբայ չեն -
ամբողջովին — չափ ու քանակի մակբայ
ողջ, ամբողջ, ոչ մի — մակբայ չեն
Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակ-
բայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։
Զինվորները հերոսաբար պաշտպանեցին հայրենիքը։
Ես դասը մասամբ հասկացա։
Նա փոքր-ինչ ուշացավ հանդիպումից։
Գարնանը ծաղիկները ամենուրեք էին բացվել։
Ես լիովին համաձայն եմ քո կարծիքին։
3.. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:
Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:
Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:
Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:
Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:
Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:
Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:
Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:
Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:
Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:
Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:
Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:
Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:
Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:
Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:
Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:
Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:
Նա հաճախ է դասից բացակայում:
Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:
Նրա ձայնը գրեթե չէր լսվում:
Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:
-
արագորեն — ձևի մակբայ
դեպի — մակբայ չէ (նախդիր)
փայտե — մակբայ չէ (ածական)
անշուշտ — ձևի մակբայ -
ապա — ժամանակի մակբայ
մասին — մակբայ չէ (հետադրություն)
լիովին — չափ ու քանակի մակբայ
անշուշտ — ձևի մակբայ -
որտեղ — տեղի մակբայ
ամենուր — տեղի մակբայ
այստեղ — տեղի մակբայ
եթե — մակբայ չէ (շաղկապ) -
ուր — տեղի մակբայ
հապճեպ — ձևի մակբայ
մյուս, բոլոր — մակբայ չեն (որոշիչ բառեր) -
գրեթե — չափ ու քանակի մակբայ
այսպես — ձևի մակբայ
ոչինչ, ինչ-որ — մակբայ չեն -
նախօրոք — ժամանակի մակբայ
երբ, բայց, յուրաքանչյուր — մակբայ չեն -
միաձայն — ձևի մակբայ
ձայնավոր, հնչյուն, շառաչ — մակբայ չեն -
փոքր-ինչ — չափ ու քանակի մակբայ
որտեղ — տեղի մակբայ
ինչ-ինչ, ինչ — մակբայ չեն -
մասամբ — չափ ու քանակի մակբայ
բոլոր, յուրաքանչյուր, սա — մակբայ չեն -
ամբողջովին — չափ ու քանակի մակբայ
ողջ, ամբողջ, ոչ մի — մակբայ չեն
Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին։
Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ։
Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն։
Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն։
Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ։
Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին։
Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ։
Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ։
Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել։
Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում։
Մի ուլիկ ժայռից ցած ընկավ։
Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում։
Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները։
Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ։
Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր։
Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից։
Նա հաճախ է դասից բացակայում։
Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը։
Նրա ձայնը գրեթե չէր լսվում։
Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը։