Գործնական քերականության առաջադրանքներ. բայի սեռ և մակբայ

222.Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական և պատասխանի՛ր հարցերին:

Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել:

Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չեն նկատում:
Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:
Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:
Մրջյունները ծածկել էին սեղանը:
Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին: Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական:
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում կրավորական նախադասության ենթակա:

Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել։

Կրավորական ձևը․
Հասարակությանը զվարճացնելու համար գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսելը կառուցվել էր մի ձեռնարկատիրոջ կողմից։

Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չեն նկատում։

Կրավորական ձևը․
Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մեր կողմից չի նկատվում։

Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները։

Կրավորական ձևը․
Թեթև, թույլ ամրացրած տանիքները սկզբում քշվեցին քամուց։

Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը։

Կրավորական ձևը․
Դեմքը տաքացվում է նուրբ շղարշով։

Մրջյունները ծածկել էին սեղանը։

Կրավորական ձևը․
Սեղանը ծածկվել էն մրջյուններով։

Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին։

Կրավորական ձևը․
Հիվանդը փրկվեց ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջրով։

224.Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել — փնտրվել:

Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սարսռալ, հաչել, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:

վազել — չի դառնում կրավորական
երգել — չի դառնում կրավորական
ցրել — ցրվել
կոտրել — կոտրվել
դնել — դրվել
թռչել — չի դառնում կրավորական
թրջել — թրջվել
գալ — չի դառնում կրավորական
գնալ — չի դառնում կրավորական
հեռանալ — չի դառնում կրավորական
հեռացնել — հեռացվել
հնարել — հնարվել
ներել — ներվել
լուսանալ — չի դառնում կրավորական
մթնել — չի դառնում կրավորական
մթնեցնել — մթնեցվել
բարձրանալ — չի դառնում կրավորական
թխել — թխվել
մրմռալ — չի դառնում կրավորական
մաքրել — մաքրվել
դողալ — չի դառնում կրավորական
վախենալ — չի դառնում կրավորական
սրբել — սրբվել
կարել — կարվել
հավաքել — հավաքվել
սարսռալ — չի դառնում կրավորական
հաչել — չի դառնում կրավորական
սիրել — սիրվել
մլավել — չի դառնում կրավորական
ծիծաղել — չի դառնում կրավորական
խոսել — չի դառնում կրավորական
հուզել — հուզվել
վիճել — չի դառնում կրավորական

225.Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:

Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:
Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:
Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով: Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:

1․

Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված։

 Ներգործական ձևը․
Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահը պաշտպանում է։

2.

Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում։

 Ներգործական ձևը․
Թխսի մարմնի ծանրությունը չի կոտրում ձուն։

3.

Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով։

 Ներգործական ձևը․
Ճուտիկի դեղին կտուցը հեշտությամբ կոտրում է ձվի կճեպը։

4.

Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն իրագործելու հնարները։

 Ներգործական ձևը․
Գիտնականները փնտրում են համարձակ գաղափարն իրագործելու հնարները։

Հարցերի պատասխանները

 Ինչպե՞ս է փոխվում կրավորական նախադասության ենթական։

Կրավորական նախադասության ենթական (գործողություն կրողը) ներգործականում դառնում է ուղղակի լրացում։

 Ո՞ր անդամն է դառնում ներգործական նախադասության ենթակա։

Կրավորական նախադասության գործիական լրացումը (սովորաբար՝ «կողմից», «-ով» ձևով արտահայտված անդամը) ներգործականում դառնում է ենթակա։

Մակբայները՝

Տեղի մակբայներն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, դռնեդուռ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր, սարն ի վեր, պատն ի վար, դեմ դիմաց, դեմ հանդիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ և այլն:

Ժամանակի մակբայներն են՝ հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, ՝միշտ, ընդմիշտ, հուր-հավիտյան, հավետ, հավերժ, հավիտյան, երբեք, երբեմն, առմիշտ, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, ամսեամիս, տակավին, շարունակ, դեռ և այլն:

Ձևի մակբայներն են՝ կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի, իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն:

Չափ ու քանակի մակբայներն են՝ շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամբողջովին, լիովին, մասամբ, լրիվ, փոքր-ինչ և այլն:

Մակբայակերտ ածանցներ`
պես- հոգեպես, ֆիզիկապես
բար- աստիճանաբար, հայրաբար
որեն- վեհորեն, քնքշորեն
ովին- կամովին, հիմնովին
ակի- շեշտակի, շեղակի

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հոգի-
դիվանագետ-
ընկեր-
գազան-
խումբ-
եղբայր-
վերջ-
ազգ-
նյութ-
գլուխ-
բարեկամ-

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Ազնվորեն-
օրեցօր-
տարեցտարի-
խորապես-
մեն-մենակ-
կուզեկուզ-
հավիտյան-
բարոյապես-
հայրաբար-
լռելյայն-
բերնեբերան-
խումբ- խումբ-
արագ-արագ-
վերջիվերջո-
հոտնկայս-
ներքուստ-
նյութապես-

Տրված ած ականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—
խոլ—
դաժան—
էական—
խոնարհ—
թեթև—
բարեխիղճ—
մեղմ—
խիզախ—
քաջ—
բարեխիղճ-