Մայրենի ֆլեշմոբ

3.Բառաշարքից ընտրի՛ր և խմբավորի՛ր այն բառերը, որոնք ընդհանրություն ունեն։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ընտրեցիր բառերը։
Ձվակռիվ, պատերազմ, թագավորություն, գինի, խումբ, պատշգամբ, մեհյան, համակարգիչ, եկեղեցի, նավակատիք, մազակալ, պատարագ, հարություն։
Ձվակռիվ, գինի, եկեղեցի, պատարագ, հարություն։
4.Զատկական ասացվածքները խառնվել են, վերականգնի՛ր․
Կարմիր ձու տուր, զատիկն ավելի շուտ եկավ, զատիկ-զատիկ նավակատիկ, հավը կուտե հատիկ-հատիկ,  քան նավակատիկը, ծով ձմեռեն կելնե Զատիկ, արի նստի մեր տան մոտիկ, կարմիր օր տամ։
Զատիկ-զատիկ նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ, կարմիր ձու տուր։ Հավը կուտե հատիկ-հատիկ, քան նավակատիկը։ Ծով ձմեռեն կելնե Զատիկ, զատիկն ավելի շուտ եկավ, կարմիր օր տամ։
5.Գտի՛ր ավելորդ բառը, ընտրությունդ հիմնավորի՛ր՝ դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, դժգույն։
մնացած բառերը (դժգոհ, դժբախտ, դժկամ, դժգույն) կազմված են «դժ-» նախածանցով և ունեն բացասական իմաստ («ոչ գոհ», «ոչ բախտավոր», «ոչ կամեցող», «ան գույն»): Իսկ դժնի բառը նույն ձևով կազմված չէ և ունի այլ իմաստային ու ձևաբանական կառուցվածք, հետևաբար այն է տարբեր։
6.«Քամի» բառի բոլոր հոմանիշները գրի՛ր՝ ըստ իմաստի սաստկության:
Բառագիրք, բառգիրք, բառալույծ գիրք (հնացած բառ), քրսին (բարբառային բառ). բառ(ածական)տետր, բառ(ածական)գրքույկ (փոքր):
7.Նախադասությունն այնպես կետադրիր, որ՝
  Ա) Օրիորդն ընկնի մտածության մեջ
Բ) Սամվելն ընկնի մտածության մեջ
Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ Սամվելը նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում:
Ա) Օրիորդն ընկնի մտածության մեջ Օրիորդը գլուխը կախեց, մտածության մեջ ընկավ. Սամվելը նրա սիրելին, փորձանքին էր ընդառաջ գնում։ Բ) Սամվելն ընկնի մտածության մեջ Օրիորդը գլուխը կախեց. մտածության մեջ ընկավ Սամվելը՝ նրա սիրելին, փորձանքին էր ընդառաջ գնում։
8.Փակագծի բառերը հարմարեցրո՛ւ տեքստին․ 
Ս. Գրիգոր Տաթևացին ………․․․․ կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է ․․․․․․․․․․․․․, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ ․․․․․․․․․․․․` հռչակում ենք մեր․․․․․․․․․․․»:
(փրկություն, ձու, առնել, աշխարհ)
Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով՝ հռչակում ենք մեր փրկությունը»:
9.Նախադասությունները խառնվել են, եթե ճիշտ դասավորես, հետաքրքիր պատմություն կկարդաս։
Հնարավոր է, որ մշակութային այս հարաբերությունները ազդեցություն են թողել այդ տարածքների քրիստոնեական և իսլամական մշակույթների վրա, ինչպես նաև այդ տարածքների առևտրական, կրոնական և քաղաքական կապերի միջոցով ազդեցություն են թողել նաև Միջերկրածովյան երկրների տարածքում։ Ձվի կեղևը գունավորելու սովորույթը հնուց է գալիս։  Նախնադարյան Եգիպտոսում, ինչպես նաև Միջագետքի և Կրետեի հին ավանդույթներում ձուն ասոցացվում էր մահվան և վերածննդի, ինչպես նաև իշխանության հետ, և այս ամենի ապացույցը 5000 տարի առաջ շումերների և եգիպտացիների հնագույն գերեզմանոցներում հայտնաբերված զարդարված և ոսկու ու արծաթի մեջ նկարազարդված ջայլամի ձվերն են։ Այս մասին վկայում են Աֆրիկայում հայտնաբերված 60.000 տարվա հնություն ունեցող գունավորված, փորագրված ջայլամի ձվերը։
Ձվի կեղևը գունավորելու սովորույթը հնուց է գալիս։ Այս մասին վկայում են Աֆրիկայում հայտնաբերված 60.000 տարվա հնություն ունեցող գունավորված, փորագրված ջայլամի ձվերը։ Նախնադարյան Եգիպտոսում, ինչպես նաև Միջագետքի և Կրետեի հին ավանդույթներում ձուն ասոցացվում էր մահվան և վերածննդի, ինչպես նաև իշխանության հետ, և այս ամենի ապացույցը 5000 տարի առաջ շումերների և եգիպտացիների հնագույն գերեզմանոցներում հայտնաբերված զարդարված և ոսկու ու արծաթի մեջ նկարազարդված ջայլամի ձվերն են։ Հնարավոր է, որ մշակութային այս հարաբերությունները ազդեցություն են թողել այդ տարածքների քրիստոնեական և իսլամական մշակույթների վրա, ինչպես նաև այդ տարածքների առևտրական, կրոնական և քաղաքական կապերի միջոցով ազդեցություն են թողել նաև Միջերկրածովյան երկրների տարածքում։
10.Փորձի՛ր պարզել, թե Սուրբ Հարության տոնին ի՞նչ խորհուրդ ունի Զատկի նապաստակը (Զատկի ճագարը)։

Զատկի նապաստակը խորհրդանշում է՝

նոր կյանք և վերածնունդ
գարնան գալուստ
պտղաբերություն և ուրախություն

11.Գրաբար հատվածը աշխարհաբար դարձրո՛ւ։

Եւ ի երեկոյ շաբաթու, ի լուսանալն ի միւս շաբաթ, եկին Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամ տեսանել զգերեզմանն։ Եւ ահա երկրաշարժ մեծ եղեւ, քանզի հրեշտակ Տեառն իջեալ ի յերկնից եկեալ, մօտեցաւ եւ գլորեաց զքարն ի դռնէ գերեզմանին եւ նստաւ վերայ նորա։ Եւ էր տեսիլ նորա որպէս զփայլակն, եւ զգեստ նորա սպիտակ որպէս զձիւն։ Եւ ի վախէն նորա սասանեցան պահապանքն եւ եղեն որպէս մեռեալք։   Եւ պատասխանեաց հրեշտակն եւ ասէր կանանցն. «Մի՛ երկնչիք դուք, գիտեմ զի Յիսուս զխաչեալն էք խնդրէք։ Չէ աստ, քանզի յարեաւ, որպէս ասէր. եկէք տեսէք զտեղին ուր էր դնուած Տէրն։ Եւ շուտով երթալ ասէք աշակերտաց նորա, թէ յարեաւ ի մեռելոց, եւ ահա առաջ ձեզ երթայ ի Գալիլեա. անդ զնա տեսանիցիք. ահա ասացի ձեզ»։

Եվ շաբաթվա երեկոյան, երբ լուսանում էր շաբաթվա հաջորդ օրը, եկան Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը՝ տեսնելու գերեզմանը։
Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ, եկավ, մոտեցավ, գլորեց քարը գերեզմանի դռնից և նստեց նրա վրա։
Եվ նրա տեսքը փայլակի նման էր, իսկ հագուստը՝ ձյան պես սպիտակ։
Եվ նրա վախից պահապանները սարսափեցին ու դարձան մեռյալների նման։

Եվ հրեշտակը պատասխանեց ու ասաց կանանց. «Մի՛ վախեցեք դուք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։
Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկե՛ք, տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր Տերը։
Եվ շտապ գնացե՛ք, ասե՛ք նրա աշակերտներին, որ հարություն առավ մեռելներից, և ահա ձեզնից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ նրան կտեսնեք։ Ահա ասացի ձեզ»։

12.Այնպիսի պատմություն հորինի՛ր, որն ավարտվի հետևյալ մտքով՝ «Ունեցողի համար ամեն օր Զատիկ է»։

Գյուղում երկու հարևան էին ապրում՝ մեկը հարուստ, բայց միշտ դժգոհ, մյուսը՝ համեստ, բայց շնորհակալ։

Գարնան մի օր, երբ մոտենում էր Զատիկը, գյուղում բոլորը պատրաստվում էին տոնին։ Համեստ հարևանը մի քանի ձու էր ներկել, մի փոքր հաց թխել ու ուրախ նստել ընտանիքի հետ։ Նրա աչքերում լույս կար, թեև սեղանը համեստ էր։

Մյուս հարևանը, որ մեծ տուն ու լիքը ունեցվածք ուներ, նստած էր իր հարուստ սեղանի առաջ, բայց անդադար դժգոհում էր․ սա քիչ է, այն լավը չէ, մարդիկ էլ իրեն չեն գնահատում։ Նրա սեղանին ամեն ինչ կար, բայց ուրախություն՝ ոչ։

Այդ օրը մի ծեր անցորդ եկավ գյուղ։ Նա մտավ նախ համեստ մարդու տուն, կիսեց նրա համեստ սեղանը և ժպտաց․ «Քեզ մոտ ամեն ինչ կա՝ խաղաղություն, շնորհակալություն ու սեր»։

Հետո անցավ հարուստի տուն։ Տեսավ լի սեղանը, բայց մռայլ դեմքը։ Հարցրեց՝
— Ինչո՞ւ չես ուրախանում։
Նա պատասխանեց․
— Չգիտեմ, կարծես ինչ-որ բան միշտ պակաս է։

Ծերը գլուխը տարուբերեց ու ասաց․
— Դու շատ բան ունես, բայց չգիտես դա ունենալ։

Երբ ծերը հեռացավ, հարուստը երկար մտածեց։ Հասկացավ, որ իր ունեցածը չի գնահատել, դրա համար էլ երբեք չի ուրախացել։

Այդ օրվանից նա սկսեց նկատել փոքր բաները՝ արևի լույսը, հացի համը, մարդկանց ժպիտը։ Եվ առաջին անգամ իր սեղանի մոտ նստեց խաղաղ սրտով։

Ու մարդիկ ասում էին՝ նա կարծես փոխվել է։

Եվ այդ պատմությունը հիշեցրեց բոլորին մի պարզ ճշմարտություն՝
«Ունեցողի համար ամեն օր Զատիկ է»։

Գյուղացին: Վիլյամ Սարոյան

Սարգիս անունով մի մարդ 1908-ին Հայաստանի Գյուլտիկ գյուղից Ամերիկա եկավ:  Դեռ 30 տարեկան չկար: Խիտ, կարճ կտրած մազերով, սև, հաստ բեղերով աժդահա մի գյուղացի էր: Քաշը հավանաբար մի 100 կիլո կլիներ, բայց գեր չէր երևում, և ուներ տարօրինակ ու թախծոտ հայացք: Գյուլտիկում առանձնապես հայտնի մարդ չէր: Գյուլտիկում առհասարակ հայտնի մարդիկ չկային: Բայց նա լավ ընկերներ ուներ՝ հայեր, քրդեր, թուրքեր, արաբներ, հրեաներ, հույներ, բուլղարներ և ուրիշ ազգի ու ցեղի մարդիկ: Նրանց հետ խոսում էր հայերեն, թուրքերեն, քրդերեն, արաբերեն և, հեռանալով, շատ ընկերներ էր թողել Գյուլտիկում:

1908-ի մայիսին հասավ Նյու Յորք: Դա մի սարսափելի տեղ էր, մեկը չկար, որ հետը խոսեր:

1908-ին Նյու Յորքում հատուկենտ էին այն մարդիկ, որ մի երկու բառ հայերեն, քրդերեն, թուրքերեն կամ արաբերեն գիտեին:

Մենակ էր:

Մեկնեց Լին՝ Մասաչուսեթս, աշխատանք գտավ կոշիկի գործարանում և սկսեց կամաց-կամաց անգլերեն սովորել:

Գործը դժվար էր, դժվար՝ հատկապես իր նման աժդահա մարդու համար: Այնպիսի գործ չէր, որ մարդ աներ մեջքով, ուսերով, ոտքերով… Ոչ, ձանձրալի մի աշխատանք էր, որ մարդ պիտի աներ միայն մատներով և օգտագործեր բազկի մի քանի մկանը: Եվ աչքը:

Կոշիկի գործարանում նա աշխատեց մի ամբողջ տարի, և միայնակությունը գնալով սաստկացավ ու սաստկացավ: Լինում մի քանի հայ ընտանիք կար, բայց գյուղացին նրանց չէր սիրում: Բոլորովին նման չէին Գյուլտիկի հայերին:

Մի գիշեր հարբեց ու երբ օրորվելով գնում էր փողոցով, նրան հանդիպեց մի հայ տերտեր: Միասին գնացին տեր հոր տունը:

— Ցավդ ի՞նչ է, տղաս,- հարցրեց հայրը:

— Մենակ եմ,- տնքաց գյուղացին:

— Աստված քեզ հետ է,- ասաց տեր հայրը:

— Դա շատ պատվական է,- պատասխանեց գյուղացին,- բայց ես մենակ եմ, տեր հայր: Մարդ չկա, որ հետը խոսեմ: Գյուլտիկում բոլորին ճանաչում էի, քրիտոնյաներին էլ, անհավատներին էլ: Ախ, տեր հայր, ինչ անուշ էր Գյուլտիկը:

— Դու պիտի պսակվես,- ասաց տեր հայրը:

— Ինչո՞ւ չէ, ինձ համար մի սիրուն աղջիկ գտիր, որ ճաշ եփել իմանա, հետս հայերեն ու մեկ ուրիշ լեզու՝ թուրքերեն կամ արաբերեն խոսի, ու, ինչո՞ւ չէ, կպսակվեմ:

Տեր հայրը գյուղացուն անկողին դրեց:

Մի շաբաթ անց գյուղացին նամակ ստացավ տերտերից: Տեր հայրն ասում էր, թե մի լավ, բարի աղջիկ է գտել և ուզում է, որ գյուղացին ինչքան կարելի է շուտ գա իր տուն: Գյուղացին մի 50 անգամ կարդաց այդ նամակը, երկար նամակ չէր:

Նա իր ամենալավ շորերը հագավ ու գնաց տերտերի տուն:

— Տեր հայր,- հարցրեց գյուղացին,- նա ճաշ եփել գիտի՞: Շատ եմ ուզում իմանալ՝ ճաշ եփել գիտի՞: Ստամոքսս այս երկրի կերակուրներից խենթացել է: Ճաշ եփել գիտի՞, երգել գիտի՞, հիմա ձեր տա՞նն է:

— Չէ, տղաս,- ասաց տեր հայրը,- իմ տանը չէ, պենք պիտի գնանք նրա տուն:

Մեկ մղոն ճանապարհ անցան, մինչև հասան աղջկա տուն: Ավելին չասելու համար ասենք միայն՝ աղջիկը տգեղ էր:

Գյուղացին կոտրված սրտով կանգնել էր տան առաջ: Տխուր էր իր բոլոր դժբախտությունների համար, կորցրած Գյուլտիկի, կորցրած ընկերների համար, կոշիկի գործարանի անիծյալ աշխատանքի, իր մենակության, Գյուլտիկի ճաշերի, բարի ու գեղեցիկ երգերի համար… Եվ հիմա այս կինը, հայ կինը, անկասկած պարկեշտ մի կին, որ սքանչելի ճաշեր էր եփում, սքանչելի ասեղնագործում… բայց միևնույն է, ինքը, ինքը չի ուզում նրան և հիմա ավելի մենակ է զգում իրեն, քան երբևէ:

Նա գրպանից մի ծխախոտ հանեց, զարկեց լուցկու տուփին և ասաց.

— Տեր հայր, ես պիտի ծխեմ:

Տեր հայրն ասաց.

— Գլխարկդ դիր այստեղ, ներս մտնենք, նստենք: Ես դեռ նրա անունը չեմ ասել քեզ. Էլիզա Իսքանդարյան է:

Գյուղացին ցած դրեց գլխարկը և խոր ներս քաշեց ծխախոտի ծուխը:

— Այո,- ասաց նա,- այդպես է նրա անունն այդպես է, տեր հայր, ես քեզ հավատում եմ…

Իսկ աղջկան ասաց.

— Ինձ համար պատիվ է:

— Դու նրա հոր և մոր հետ պիտի ծանոթանաս,- ասաց տեր հայրը,- նրանք պատվական մարդիկ են:

— Հասկանում եմ, տեր հայր,- ասաց գյուղացին: — Նրանք պատվական մարդիկ են, այս տունն էլ շատ պատվական տուն է: Մեկ վայրկյան իսկ չեմ տատանվի ասելու, որ նրանք աշխարհի ամենալավ մարդիկ են, այո, ամենալավ…

Նա խոր շունչ քաշեց, նորից նայեց աղջկան ու ասաց.

— Այո, ամենալավ, ներիր ինձ, տեր հայր…

Աղջկա հայրն ու մայրը եկան գյուղացու հետ ծանոթանալու և հարցրին անունն ու ազգանունը:

— Սարգիս Խաչատուրյան,- պատասխանեց նա: — Գյուլտիկից, հայրենի երկրի տաքուկ կրծքից պոկված: 15 ամիս է Ամերիկայում է: Մեն մենակ, կորած օտարության մեջ: Մի թշվառական, մի անբախտ մարդ: Ներիր ինձ, տեր հայր, ինչ անարդար է աշխարհը…

Աղջիկը սուրճ պատրաստեց: Անհամ էր: Աղջիկը երգեց: Վատ էր, շատ էր վատ:

Գյուղացին, աթոռին նստած, իր տունն էր հիշում:

Հանեց ոսկի ժամանացույցը, նայեց ու ասաց.

— Ներեցեք ինձ, հայրենակիցներս: Անչափ երջանիկ եմ: Հիմա պիտի գնամ: Աստված ձեզ հետ կենա: Բարի գիշեր:

Տեր հայրն էլ գյուղացու հետ դուրս եկավ:

— Է,- ասաց տեր հայրը,- ինչպե՞ս էր…

— Տեր հայր,- ասաց գյուղացին,- ես անբախտ եմ, շատ անբախտ: Աղջիկը լավ աղջիկ է, լավ սուրճ է պատրաստում, սոխակի ձայն ունի, բայց, տեր հայր, նրա մեջ ինչ-որ բան կա, ինչ-որ փոքրիկ մի բան, որ սրտովս չէ: Չէ, ես չեմ կարող նրա հետ նույն տանը ապրել, պառկել նույն անկողնում, չէ, տեր հայր, չեմ կարող, խոսք չլինի այդ մասին:

— Կվարժվես՝ կսիրես,- ասաց տեր հայրը:

— Չեմ ուզում վարժվել, տեր հայր,- ասաց գյուղացին,- ներիր ինձ, անբախտ եմ:

— Ժամանակի հարց է,- ասաց տեր հայրը,- մի շաբաթ, երկու, մի ամիս, երկու, մի տարի, երկու, մի երեխա հետո՝ երկու… Հետո… Ինչ կա որ… Ամուսնացած մարդ կլինես, երեխաներ կունենաս, տարիները կանցնեն…

— Ներիր ինձ, տեր հայր,- ասաց գյուղացին: — Երախտապարտ եմ քեզ: Բայց այն փոքրիկ, շատ փոքրիկ բանը… Ոչ: Ոչ մեկ շաբաթ, որ երկու: Բարի գիշեր, տեր հայր:

— Բարի գիշեր, տղաս:

Կալիֆոռնիայից Լին ժամանեց մի հայ. և Սարգիս Խաչատությանը սրճարանում մի երեկո հանդիպեց նրան: Միասին օղի խմեցին, և մարդը Սարգիս Խաչատույանին պատմեց Կալիֆոռնիայի մասին:

— Համարյա Հայաստան է,- ասաց մարդը,- արև, խաղաղ, դաշտեր, թզենիներ, առուներ, կովեր:

Գյուղացին ճչաց.

— Կովե՞ր, հայրենակից, դու կովե՞ր ասացիր…

— Հարյուրներով,- ասաց մարդը:

— Տեր Աստված, կովե՜ր… Իսկ աշխատա՞նք, ի՞նչ աշխատանք կա այնտեղ:

— Այգու գործ,- ասաց մարդը:

— Տեր Աստված,- ասաց գյուղացին,- ա՜րև…

Մտմտաց, հետո նորից ճչաց.

— Սիրելի հայրենակից, իսկ մերոնցից՝ հայեր Կալիֆոռնիայում՝ շա՞տ կան… Կարևորը դա է…

— Շատ,- ասաց մարդը:

— Աստվա՜ծ իմ,- ասաց գյուղացին,- ուրեմն գնամ Կալիֆոռնիա:

Ու գնաց:

Կալիֆոռնիա հասավ օգոստոսին, ճիշտ խաղողաքաղի ժամանակ: Աշխատանքն ավելի լավ էր, քան կոշիկի գործարանում, բայց սա էլ իր վատ կողմերն ուներ: Աշխատողների մեծ մասը կամ մեքսիկացի էր, կամ ճապոնացի: Օտար մարդիկ էին: Ինքն ուզում էր խոսել, բայց ոչ մեկը չէր հասկանում իրեն… Եվ առանց խոսելու էր աշխատում:

Իսկ աշխատանքը ողկույզ կտրել ու սինու վրա դնելն էր:

Ողկույզը պիտի մնար արևի տակ ու դառնար չամիչ:  Երբ ողկույզի մի կողմը չորանում էր, երկու հոգի պիտի բարձրացնեն սինիները խաղողը շուռ տային մի այլ սինիի մեջ, որ մյուս կողմն էլ չորանա:

Եվ հաճելի չէր այդ աշխատանքը անել մեքսիկացու հետ, մի մարդու, որի հետ չես կարող խոսել:

Ժամեր շարունակ մեքսիկացու հետ սինիներ շուռ տալը շատ էր ձանձրալի…

Նա ամբողջ ամառն այդ գործն արեց, ձմեռնամուտին հող փխրեցրեց գարնանը այգու վազերն էտեց… Կիրակի օրերը քաղաք գնաց. Մարիփոզա փողոցի վրա գտնվող հայկական մի սրճարան, օղի և սուրճ խմեց, սկամբիլ ու նարդի խաղաց, խոսք ու զրույց արեց իր հայրենակիցների հետ…

Մի կիրակի օր, երբ գյուղացին սրճարանում էր, մի մարդ մտավ այնտեղ և այդ մարդը Արշակ Դոմբալյանն էր. գյուլտիկցի: Արշակ Դոմբալյանը Սարգիս Խաչատուրյանին դեռ հայրենիքից էր ճանաչում: Այնտեղ նրանք իրար հետ հաճախ էին խոսում: Եվ Սարգիս Խաչատությանի համար շատ էր հաճելի, որ այդ գյուլտիկցի մարդուն հանդիպել է Ամերիկայում:

Նրանք ամուր, շատ ամուր ու շատ երկար իրար ձեռք սեղմեցին և համարյա լաց եղան:

— Ախ, Սարգիս եղբայր,- ասաց Արշակ Դոմբալյանը,- ինչպե՞ս ես, ինչպե՞ս…

— Լավ եմ, Արշակ եղբայր,- տխրությամբ ասաց Սարգիսը,- իսկապես շատ լավ եմ: Դո՞ւ ինչպես ես…

— Ախ, ես էլ շատ լավ եմ, սիրելիս,- ասաց Արշակը,- իսկ Ամերիկան հավանո՞ւմ ես, սրտո՞վդ է, գյուլտիկցի եղբայր…

— Ախ, Ամերիկա՜ն,- ասաց Սարգիսը: — Հարցնում ես՝ սրտո՞վս է: Ի՞նչ ասեմ: Գնա, արի… Ծանոթ-անծանոթ մարդկանց հետ սինիներ շուռ տուր: Եղածը դա է: Գնա, արի, ծանոթ, անծանոթ, ծանոթ, անծանոթ… Սինիներ շուռ տուր… Ինչ մարդիկ են, ի՞նչ իմանաս, եղբայր… Առաջ այդպիսի մարդկանց տեսած չկայինք, ի՞նչ ազգ են, ինչպե՞ս է նրանց լեզուն, ի՞նչ իմանաս:

Կալիֆոռնիա տեղափոխվելուց 1 տարի հետո Սարգիս Խաչատուրյանը ամուսնացավ: Կինը մի ավելի համեստ ընտանիքից էր, քան Լինի այն աղջիկը: Բայց ավելի կլորիկ էր, ավելի թուխ, ավելի սիրուն: Մի տարի անց տղա ունեցան: Շատ աշխատեց Սարգիսը, երեք 300 դոլար կուտակեց և տվեց իբրև կանխավճար՝ 10 ակր այգու դիմաց:

Հիմա նա արդեն այգեպան էր՝ իր սեփական իրավունքներով: Ուներ ձիեր, մի կով, մի տուն, մի բարի կին ու մի տղա: Ինչպես տեր հայրն էր ասել, մեկը դարձավ երկու, երկուսը՝ երեք, երեքը՝ չորս, օրեր, ամիսներ, տարիներ, երեխաներ… Այս բոլորը իսկապես շատ լավ էր, հիանալի, նա չէր կարող ասել, թե հիանալի չէ… Նա ավելի փող վաստակեց. ավելի հող գնեց. հերկեց, ցանեց, էտեց, ջրեց, բերք հավաքեց: Նրա տասը ակրանոց այգին մեծացավ, դարձավ 30, ապա 40, 50 ակրանոց այգի:

Նոր տուն կառուցեց, էլեկտրականություն քաշեց ներսը, մեքենա գնեց, գրամաֆոն գնեց, կնոջն ու երեխաներին պաղպաղակ ուտելու, հանքային ջրեր խմելու տարավ, կինոթատրոն տարավ…

Անցան տարիներ:

Ավագ տղան միջնակարգ դպրոցն ավարտեց, և գյուղացին դպրոցի դահլիճում նստած տեսավ, թե տղան ինչպես է վկայական ստանում ու լացը հազիվ զսպեց: Այդ բոլորը շատ լավ էր, սքանչելի: Նա գիտեր, որ այդ բոլորը հոյակապ է:

Ավագ տղան ամուսնացավ Կալիֆոռնիայում ծնված մի հայ աղջկա հետ. հարսանիքի ժամանակ եղավ իսկական նվագ ու պար՝ հայկական, թուրքական, քրդական երգեր եղան, պարեր եղան: Տղան էլ իր համար այգի գնեց: Հրաշալի էր, հրաշալի… Հոյակապ էր, հոյակապ… Նրա մյուս տղան ոչ միայն միջնակարգն ավարտեց, այլև Բերկլիի քոլեջը: Ուղղակի սքանչելի էր…

Այո, այդ բոլորը սքանչելի էր: Հենց իր աչքի առաջ ինչեր փոխվեցին կյանքում ու աշխարհում: Տեսավ հեռախոսը: Տրակտորը: Գորգ մաքրող մեքենան: Լվացքի մեքենան: Սառնարանը: Ռադիոն: Անգլերեն խոսող, անգլերեն գրող, ուրիշ շատ բաներ իմացող իր երեխաներին: Փառավոր դար էր, փառավոր ժամանակներ:

Բայց նա տխուր էր. նա ոչինչ չէր հասկանում: Գյուլտիկն էր հիշում: Այնտեղ ամեն ինչ լավ էր: Այնտեղ մարդ գիտեր, թե ում հետ է խոսում: Արաբը արաբ էր, թուրքը՝ թուրք, քուրդը՝ քուրդ: Մարդ գիտեր, թե ում հետ է խոսում: Ճանաչում էր դեմքը, աչքերը, քիթը, հոտը: Այնտեղ տուն էր, օջախ էր: Երբ մարդ խոսում էր մեկի հետ, գիտեր, թե ում հետ է խոսում: Բայց ի՞նչ էր Ամերիկայում… Նա չէր կարողանում մոռանալ, թե ինչ էր Ամերիկայում…

Եղավ, որ հարգարժան հայեր, գիտուն մարդիկ եկան նրա տուն: Սուրճ խմելիս հարցրին.

— Դե, հայրենակից, ասա՝ Ամերիկան սրտո՞վդ է…

Եվ նա միշտ թախիծով նայեց այդ մարդկանց դեմքին, աչքերին ու ասաց.

— Ի՞նչ իմանամ… գնա, արի, գնա, արի… ու ծանոթ անծանոթ մարդկանց հետ սինի շուռ տուր…

Առաջադրանքներ

Դուրս գրել կերպարները։

Սարգիս Խաչատուրյան – Գյուլտիկ գյուղից Ամերիկա գաղթած գյուղացի։ Կազմվածքով ուժեղ, քիչ շփվող, բազմալեզու և բազմազգ ընկերներ ունեցող մարդ։

Տեր հայրը – Հայ հոգևորական, որը փորձում է աջակցել Սարգիսին և գտնել նրան պսակվելու աղջիկ։ Պատասխանատու, բարի ու կարևոր դեր ունի։

Լին – Նյու Յորքում Սարգիսի առաջին հանդիպած կինը։ Չի համընկնում Սարգիսի սպասումներին,

Էլիզա Իսքանդարյան – Տեր հոր գտած աղջիկը, որի հետ Սարգիս չի ցանկանում ամուսնանալ, չնայած աղջիկը բարեհամբույր և պարկեշտ է։

Արշակ Դոմբալյան – Գյուլտիկցի հայրենակից, որին Սարգիս հանդիպում է Կալիֆոռնիայում։

Սարգիսի կինն ու երեխաները – Ավելի համեստ ընտանիքից կին, բարեհամբույր, կլորիկ ու սիրուն։2

Выполнение упражнений

Упражнение 1. Ответьте на вопросы по модели. Слова из скобок
поставьте в нужном падеже.

1․Какому сыну родители купили компьютер? (свой старший сын)
− Родители купили компьютер своему старшему сыну.

  1. Какому артисту зрители подарили цветы? (молодой талантливый артист)
    − Зрители подарили цветы молодому талантливому артисту.
  2. Какому художнику ваш друг показал свои картины? (один известный художник)
    − Ваш друг показал свои картины одному известному художнику.
  3. Какому студенту вы помогли сделать упражнение? (новый китайский студент)
    − Мы помогли сделать упражнение новому китайскому студенту.
  4. Какой сестре Ира послала свои фото? (младшая двоюродная сестра)
    − Ира послала свои фото младшей двоюродной сестре.
  5. Какой девушке вы объяснили трудное слово? (одна знакомая девушка)
    − Мы объяснили трудное слово одной знакомой девушке.
  6. Какой бабушке помогает Пётр? (своя старая больная бабушка)
    − Пётр помогает своей старой больной бабушке.
  7. Какой подруге Анна обещала позвонить? (своя новая украинская подруга)
    − Анна обещала позвонить своей новой украинской подруге.
  8. Какой дочери папа не разрешает долго гулять? (младшая дочь)
    − Папа не разрешает долго гулять младшей дочери.

Упражнение 2. Ответьте на вопросы по модели. Слова из скобок
поставьте в нужном падеже.

Модель: − Каким братьям Иван советует хорошо учиться? (младшие
братья)
− Иван советует хорошо учиться младшим братьям.

  • Каким внукам бабушка рассказывает сказки? (свои младшие внуки)
    − Бабушка рассказывает сказки своим младшим внукам.
  • Каким сыновьям и дочерям папа посылает деньги? (младшие сыновья и дочери)
    − Папа посылает деньги своим младшим сыновьям и дочерям.
  • Каким врачам мать показала сына? (опытные врачи)
    − Мать показала сына опытным врачам.
  • Каким друзьям вы рассказали о своей родине? (новые французские и русские друзья)
    − Мы рассказали о своей родине новым французским и русским друзьям.
  • Каким соседям вы показали свою комнату? (свои арабские соседи)
    − Мы показали свою комнату своим арабским соседям.
  • Каким студентам деканат выдал справки? (новые иностранные студенты)
    − Деканат выдал справки новым иностранным студентам.
  • Каким писателям Виктор прочитал свои рассказы? (молодые армянские писатели)
    − Виктор прочитал свои рассказы молодым армянским писателям.

Каким поэтам журналисты задавали много вопросов? (известные немецкие поэты)
− Журналисты задавали много вопросов известным немецким поэтам

Упражнение 3. Ответьте на вопросы по модели. Слова из скобок
поставьте в нужном падеже.

Модель: − Кому вы часто звоните? (родители и родственники)
− Я часто звоню родителям и родственникам.

Кому преподаватель объясняет грамматику? (студенты)
− Преподаватель объясняет грамматику студентам.

Кому студенты задают вопросы? (преподаватели)
− Студенты задают вопросы преподавателям.

Кому вы купили подарки? (родители, сёстры, братья, бабушки, дедушки, тёти, дяди)
− Мы купили подарки родителям, сёстрам, братьям, бабушкам, дедушкам, тётям и дядям.

Кому Ольга помогла? (подруги)
− Ольга помогла подруге.

Кому инженеры показали чертежи? (архитекторы)
− Инженеры показали чертежи архитекторам.

Кому зрители подарили цветы? (артисты)
− Зрители подарили цветы артистам.

Кому вы советуете пойти в оперный театр? (друзья и земляк)
− Мы советуем пойти в оперный театр друзьям и земляку.

Кому Иван рассказал эту новость? (журналисты)
− Иван рассказал эту новость журналистам.

Кому вы обещали хорошо учиться? (родители)
− Мы обещали хорошо учиться родителям.

Кому учитель напоминает о правилах движения? (ученики)
− Учитель напоминает о правилах движения ученикам.

Кому хозяйка предложила чай? (гости)
− Хозяйка предложила чай гостям.

Շնչառություն

 Թեստ

1. Ո՞րն է շնչառական համակարգի հիմնական գործառույթը։

A) Արյան շրջանառություն
B) Գազափոխանակություն
C) Մարսում
D) Շարժում

Շնչառական համակարգի հիմնական գործառույթը օրգանիզմում թթվածնի ներծծումն է և ածխաթթու գազի արտազատումը՝

2. Ո՞ր օրգանն է շնչառական համակարգի սկզբում։

A) Թոքեր
B) Քթի խոռոչ
C) Բրոնխներ
D) Տրախեա

Օդը ներս է մտնում քթի կամ բերանի խոռոչի միջոցով, որտեղ այն մաքրվում, տաքացվում և խոնավացվում է նախքան հասնելը թոքերին:

3. Որտե՞ղ է տեղի ունենում օդի մաքրման ,խոնավացման գործընթացը։

A) Թոքերում
B) Քթի խոռոչում
C) Բրոնխներում
D) Ալվեոլներում

Քթի խոռոչի մեջ եղած մազիկներն ու լորձաթաղանթը օգնում են մաքրել, տաքացնել և խոնավացնել օդը՝ նախքան այն հասնի թոքերին:

4. Ի՞նչ է շնչափողը

A) Մկան
B) Խողովակ, որը օդը փոխանցում է թոքեր
C) Արյունատար անոթ
D) Նյարդ

մի խողովակ է, որը օդը քթի/բերանի խոռոչից բերում է բրոնխներին:

5. Ի՞նչ են բրոնխները։

A) Արյան անոթներ
B) Աճառային  ճյուղավորվող խողովակներ
C) Մկաններ
D) Ոսկորներ

Բրոնխները թոքերում ճյուղավորվող օդի խողովակներ են, որոնք տարանում են օդը դեպի ալվեոլներ:

6. Որտե՞ղ է տեղի ունենում գազափոխանակությունը։

A) Բրոնխներում
B) Տրախեայում
C) Ալվեոլներում
D) Քթի խոռոչում

7. Ի՞նչ են ալվեոլները։

A) Մկանային հյուսվածք
B) Փոքր բշտիկներ թոքերում
C) Արյունատար անոթներ
D) Ոսկրային կառուցվածքներ

8. Ո՞ր օրգանն է ապահովում շնչառության շարժումները։

A) Սիրտը
B) Ստամոքսը
C) Ստոծանին
D) Լյարդը

9. Ի՞նչ դեր ունի ստոծանին շնչառության ժամանակ։

A) Արյուն է մղում
B) Փոփոխելով թոքերի ծավալը՝իրականացնում է շնչառական գործընթաց
C) Մարսում է սնունդը
D) Փոխանցում է նյարդային ազդակներ

10. Ո՞րն է օդի անցման ճիշտ հերթականությունը մարդու շնչառական համակարգում։

A) Քթի խոռոչ → Տրախեա → Բրոնխներ → Թոքեր
B) Քթի խոռոչ → Շնչափող  → Բրոխներ → Թոքեր
C) Տրախեա → Քթի խոռոչ → Թոքեր → Բրոնխներ
D) Բրոնխներ → Քթի խոռոչ → Տրախեա → Թոքեր