Ճապոնիա

Պետական կարգը՝ սահմանադրական միապետություն
Ճապոնիան ժամանակակից աշխարհի առավել զարգացած ու հզոր երկրներից է:
Մյուս երկրներից նկատելիորեն տարբերվում է իր ուրույն աշխարհագրական դիրքով,
պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացման ուղիով և բնութագրական այլ
գծերով: Ճապոնացիներն իրենց երկիրը դեռևս միջնադարից անվանել են «Նիհոն» կամ «Նիպպոն» ։ Ճապոնիա բառն ունի չինական ծագում և նշանակում է «ծագող արևի երկիր
(արևը խորհրդանշված է երկրի դրոշի վրա):
Աշխարհագրական դիրքը: Ճապոնիան ծովային պետություն է: Երկրի տարածքի մեծ մասը կազմում են Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու համեմատաբար խոշոր, իսկ փոքր մասը՝ Ռյուկյու, Օկինավա և այլ մանր կղզիներն ու կղզեխմբերը: Կղզիները ձգվում են հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ուղղությամբ: Դրանք ողողվում են անմիջապես Խաղաղ օվկիանոսի կամ դրա մասերի՝ Ճապոնական, Օխոտի և Արևելաչինական ծովերի ջրերով: Եվրասիա մայրցամաքից՝ Կորեական թերակղզուց Ճապոնիան բաժանված է
Կորեական լայն նեղուցով, Սախալին կղզուց՝ Լապերուզի նեղուցով: Հնուց մինչև XIX դարի կեսերը Ճապոնիայի ինքնամեկուսացվածությունը պայմանավորված էր գլխավորապես երկրի վերոգրյալ աշխարհագրական դիրքով: Արգելված էին օտարերկրացիների մուտքը Ճապոնիա և ճապոնացիների ելքը դեպի արտասահման:
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ճապոնիան դարձավ պարտված երկիր: Հետպատերազմյան ժամանակաշրջանում երկիրն իրականացրեց տնտեսական մեծ վերելք, լայնորեն միջազգայնացրեց իր տնտեսությունը և հասարակական կյանքը:
Տարածքի չափով Ճապոնիան գերազանցում է եվրոպական պետություններից շատերին:
Բնական պայմանները և ռեսուրսները:
Երկրի տարածքի շուրջ 3/4-ը զբաղեցնում են
երիտասարդ լեռները: Ժամանակակից հզոր Ճապոնիայում, լեռներում կառուցված
տրանսպորտային թունելների, կամուրջների և օդանավակայանների շնորհիվ, հաղթահարվել են տրանսպորտային հաղորդակցության դժվարությունները: Սակայն շարունակում է անլուծելի մնալ երկրաշարժավտանգության հիմնախնդիրը: Աշխարհի
երկրաշարժային ամենաակտիվ գոտում գտնվող Ճապոնիայում հաճախ են տեղի ունենում ուժեղ և նույնիսկ կործանարար երկրաշարժեր: Տնտեսությանը մեծ վնաս են հասցնում նաև երկրաշարժի հետևանքով առաջացող ցունամիի ալիքները:
Ճապոնիայի ամենաբարձր կետը Ֆուձիյամա գործող հրաբուխն է (3776 մ), որը ճապոնացիների համար սրբազան լեռ է, ինչպես Արարատը հայերի համար: Հարթավայրերը սակավաթիվ են: Համեմատաբար խոշորը Կանտո (Տոկիոյի) հարթավայրն է:
Ճապոնիայի տարածքում կան բազմաթիվ օգտակար հանածոների (երկաթ, մանգան,
տիտան, ուրան) հանքավայրեր, սակայն դրանց պաշարները մեծ չեն: Համեմատաբար
նշանակալի են պղնձի և ցինկի պաշարները: Զգալի են նաև քարածխի, ծծմբի, կաոլինի
(ճենապակու հումքի) պաշարները:
Կլիման երկրի տարածքի մեծ մասում նպաստավոր է գյուղատնտեսության համար:
Այն գերազանցապես մուսսոնային է: Խոնավ կլիմայի պատճառով երկրի ջրագրական
ցանցը խիտ է, սակայն գետերը, տարածքի փոքրության պատճառով, բնականաբար
կարճ են: Գերակշռում են սահանքավոր ու ջրառատ գետերը, որոնք օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակներով: Համեմատաբար խոշոր գետերը գտնվում են Հոնսյու կղզում: Տեղումների տարեկան բավարար քանակի շնորհիվ երկրի գերակշիռ մասում հողագործությունն անջրդի է:
Երկրի տարածքի 2/3-ն անտառածածկ է: Անտառներն առավելապես ունեն ռեկրեացիոն նշանակություն։

Բնակչությունը Ճապոնական ազգի ու լեզվի ձևավորման վերաբերյալ գիտական կարծիքները միանշանակ ստույգ չեն:
Ազգագրագետների կարծիքով՝ ճապոնական ազգի ձևավորման գործընթացն սկսվել է Ք. ա. I հազարամյակի կեսերին երկրի կղզիներում Կորեական թերակղզուց մի շարք ցեղերի վերաբնակեցումով: Այդ ցեղերի մարդիկ միախառնվել են կղզիներում ավելի վաղ հայտնված այնի ցեղի մարդկանց հետ:
Ճապոնիայի բնակչությունը ներկայումս աշխարհում առանձնանում է իր մեծ թվով՝ 124,5 մլն (2021թ.): Աշխարհի երկրների շարքում Ճապոնիան այդ ցուցանիշով 10-րդն է:
Ճապոնիայի բնակչությունն առանձնանում է նաև մեկ այլ հատկանիշով՝ ինքնամեկուսացված գոյատևման պայմաններում ազգային բարձր միատարրությամբ: Ճապոնացիները կազմում են երկրի բոլոր բնակիչների 99%-ը: Մյուս ազգերից են այնիները, չինացիները, կորեացիները:
Երկրում տնտեսական ավելի բարձր աճ ապահովելու նպատակով Ճապոնիան XX
դարի երկրորդ կեսից սկսեց իրականացնել բնակչության ծնելիության նվազեցմանն ուղղորդված ժողովրդագրական քաղաքականություն (այս առումով Ճապոնիան աշխարհի զարգացած երկրների շարքում միակն է):
Բնակչության թվի աճին խանգարող գործոն է եղել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերին Ճապոնիայի մասնակցության հետևանքով կրած մարդկային կորուստը, որը գնահատվում է ավելի քան 2 մլն: Այդ իրադարձության, ինչպես նաև սոցիալտնտեսական քաղաքականության հաջող իրականացման հետևանքով Ճապոնիայի
բնակչության բնական աճի ցուցանիշը կտրուկ նվազել է: Այժմ՝ 2020-ական թվականներին
այն արդեն կազմում է –0,4–ից –0,5%, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր տարի երկրի
բնակչության թիվը կրճատվում է 500–600 հազար մարդով:
Ներկայումս Ճապոնիայի բնակչության թիվն արդեն ոչ թե նախկին 127 մլն մակարդակի
վրա է, այլ իջել է 124,5 մլն մակարդակի:
Բնակչության մահացության էական կրճատմամբ, ինչպես սպասելի էր, երկարել է
բնակչության կյանքի սպասվող միջին տևողությունը՝ հասնելով աշխարհում ամենաբարձր
ցուցանիշի (84 տարի):
Ճապոնական ազգի մյուս բնութագրական գիծը, չինացիների նման, կրոնի նկատմամբ ցուցաբերվող թույլ հետաքրքրությունն է: Բնակիչների միայն 30%-ն է իրեն համարում հավատացյալ, ընդ որում, դրանցից մոտ 84%-ը դավանում է սինտոիզմ, իսկ ավելի քան 71%-ը՝ բուդդիզմ:
Ճապոնիայի բնակչությունը բնութագրվում է նաև երկրի մարդկանց անհավասարաչափ տեղաբաշխումով: Քանի որ երկրի մակերևույթի շուրջ 3/4-ը զբաղեցնում են բարձր լեռները, ապա բնակչությունը տեղաբաշխված է հիմնականում ծովի մակարդակից մինչև 1000 մ բարձրության ցածրադիր՝ առավելապես ծովափնյա գոտում, ինչպես նաև Կանտոյի կամ Տոկիոյի (Հոնսյու կղզի) ու Իսիկարիի (Հոկայդո կղզի) հովիտներում:Երկրի տարածքի մոտ 3%-ը կազմող տարածքում կենտրոնացած է ամբողջ բնակչության շուրջ 60%-ը: Լեռնային շրջանները նոսր են բնակեցված: Այդտեղ կա ավելի քան 8 մլն լքված տուն:
Ճապոնիայի բնակչության բնորոշ մյուս
բնութագիրը երկրի բարձր քաղաքայնացվածությունն է: Քաղաքներում է բնակվում այս երկրի բնակիչների 91,9%-ը:
Քաղաքների մեծ մասը հիմնադրված է ցածրադիր հարթավայրերում, հատկապես ծովափնյա գոտում:
Երկրի, ինչպես նաև ամբողջ աշխարհի խոշորագույն քաղաքը Տոկիոն է՝ ավելի քան 39
մլն բնակչությամբ: Տոկիո մեգապոլիսի շրջակայքում ձևավորվել է շատ քաղաքների խոշոր
կուտակում՝ մեգալոպոլիս, որն անվանվում է
Տոկայդո (կամ Տոկիո-տո): Խոշորագույն քաղաքներ են նաև Օսական, Յոկոհաման, Նագոյան, Կիոտոն, Կիտակյուսուն և Սապպորոն:Եվ վերջապես, Ճապոնիայի բնակչության կարևոր բնութագիր է դրա տեղաբաշխման բարձր խտությունը: Միջին թվաբանական խտությունը, որն ինքնին շատ
բարձր է՝ 333 մարդ/կմ2 , իրականում ավելի բարձր է: Ծովափնյա գոտու որոշ մասերում
հասնում է ռեկորդային մեծության՝ 700 մարդ/կմ2 ։ Դա շատ մեծ խնդիրներ է առաջացնում
կառուցապատման, տրանսպորտի, մթնոլորտային օդի մաքրության պահպանության,
աղմուկի դեմ պայքարի և այլ խնդիրների կազմակերպված լուծման համար:

Պատասխանել հարցերին

1.Որո՞նք են Ճապոնիայի աշխարհագրական դիրքի առանձնահատուկ գծերը:

Ճապոնիան կղզային պետություն է՝ կազմված բազմաթիվ կղզիներից, որոնցից խոշորներն են Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու և Սիկոկու։

2.Բնական ո՞ր ռեսուրսներով է հարուստ Ճապոնիան:

Ճապոնիան համեմատաբար աղքատ է օգտակար հանածոներով, սակայն ունի որոշակի բնական ռեսուրսներ․

Կան մետաղական հանածոներ՝ երկաթ, մանգան, տիտան, ուրան, բայց դրանց պաշարները մեծ չեն։

3.Ինչպիսի՞ն է Ճապոնիայի կլիման:

Ճապոնիայի կլիման ընդհանուր առմամբ մուսսոնային է և խոնավ։

Երկրի մեծ մասում կլիման նպաստավոր է գյուղատնտեսության համար։

Բնորոշ են սեզոնային քամիները որոնք բերում են շատ տեղումներ։

4.Ինչպիսի՞ պետական կարգ և կառուցվածք ունի Ճապոնիան:

Ճապոնիան ունի սահմանադրական միապետություն պետական կարգ։

Երկրի ղեկավարը կայսրն է, սակայն նրա իշխանությունը հիմնականում խորհրդանշական է։

Իրական պետական կառավարումը իրականացվում է կառավարության և խորհրդարանի կողմից։

5.Ինչպիսի՞ նշանավաոր վայրեր կան Ճապոնիայի այցելելու համար։

Ճապոնիան ունի բազմաթիվ հետաքրքիր և նշանավոր վայրեր, որոնք գրավում են զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից․

Ֆուձի լեռ

Կիոտոյի տաճարներ 

Տոկիո

6.Նկարագրել Ճապոնիայի բնակչությունը:

Թվաքանակը կազմում է մոտ 124,5 մլն մարդ (2021 թ.), և աշխարհում զբաղեցնում է մոտ 10-րդ տեղը։

7.Գրի՛ր մի քանի հետաքրքիր փաստ ճապոնիայի մասին:

Ճապոնիան հաճախ անվանում են «ծագող արևի երկիր», քանի որ նրա անունը՝ «Նիհոն» կամ «Նիպպոն», հենց դա է նշանակում։

 Երկրում կա ավելի քան 100 գործող հրաբուխ, որոնցից ամենահայտնին Ֆուձի լեռն է։

 Ճապոնիան գտնվում է աշխարհի ամենաակտիվ երկրաշարժային գոտիներից մեկում, այդ պատճառով երկրաշարժերը այստեղ բավական հաճախ են լինում։

Կոռուպցիա

Կոռուպցիան պարզ ասած՝ իշխանության կամ պաշտոնի չարաշահումն է անձնական շահի համար։

Եթե մի քիչ ավելի բացատրենք․ կոռուպցիա նշանակում է, երբ ինչ-որ մեկը, ով ունի իշխանություն կամ պատասխանատվություն (օրինակ՝ պաշտոնյա, ոստիկան, ուսուցիչ, բժիշկ), իր դիրքը օգտագործում է ոչ թե հասարակության օգտի համար, այլ իր անձնական շահի համար։

Օրինակներ

  • Կաշառք վերցնել (օրինակ՝ գումար՝ գործը “արագ լուծելու” համար)
  • Ծանոթով գործ սարքել (նույնիսկ եթե ուրիշն ավելի արժանի է)
  • Պետական փողերը վատնել կամ գողանալ
  • Անօրինական արտոնություններ տալ

Ինչու է դա վատ

Կոռուպցիան շատ լուրջ խնդիր է, որովհետև՝

  • խախտում է արդարությունը
  • խանգարում է երկրի զարգացմանը
  • մարդիկ կորցնում են վստահությունը պետության նկատմամբ
  • լավ մասնագետները կարող են դուրս մնալ համակարգից